Թուրքերը դեռ կխնդրեն. Լոսանջելոսում «թեժ» է /ֆոտո/

Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված քայլերթ է եղել, որին, մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ:
Քայլերթին մասնակցել է նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ում «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի փոխնախագահ Հարութ Բոգարյանը նշեց, որ այս տարի առաջին անգամ քայլերթին՝ միասին են մասնակցել հայկական երկու մոտոցիկլետիստների ակումբները:
«Չեք պատկերացնի ինչ էր կատարվում: Բոլորիս մեջ նույն ցասումն էր, նույն պահանջը: Մենք երբեք չենք համակերպվելու ու չենք լռելու: 100 ամյակը դեռ ոչինչ չի նշանակում, մենք վստահ ենք, որ թուրքերը դեռ խոնարհվելու են մեր առաջ ու ներողություն խնդրեն»,-նշեց Բոգարյանը:
««Armenian Brigade-ը Սամ Նաջարյանի ղեկավարությամբ » և «Hye riders»-ը Պերճ Քասաբարյանի ղեկավարությամբ կարողացան միավորել բոլորին: Բոլորս շատ կազմակերպված ձևով կատարեցինք ծրագիրը և վստահ ենք, որ մոտ ենք մեր նվիրական նպատակին»,-հավելեց Բոգարյանը: