13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 26, 2017

Եղանակը լավատեսական չէ

Հանրապետության տարածքում` Ապրիլի 27-28-ը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-30-ը՝ կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ից մայիսի 1-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 27-28-ը, մայիսի 1-ին […]

Վաշինգտոնահայությունը բողոքի ցույց էր կազմակերպել Թուրքիայի դեսպանության առջև /տեսանյութ/

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության առջև կայացավ ավանդական դարձած բողոքի ցույցը, որը կազմակերպել էին տեղի ամերիկահայ կազմակերպությունները, հայտնում է Ամերիկայի ձայնը: Ցուցարարները պահանջում էին Թուրքիայի և Միացյալ Նահանգների իշխանություններից ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հրատապ․ ադրբեջանական «դիվերսիա»

Սոցիալական ցանցում տեղ գտած՝ մայրաքաղաքի բակային խանութներից մեկում ադրբեջանական արտադրության խնձորի վաճառքի վերաբերյալ առաջին տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո՝ ապրիլի 23-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շուկայում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարել՝ պարզելու համար՝ արդյո՞ք ադրբեջանական ծագման խնձոր է իրացվում հայկական շուկայում և արդյո՞ք միայն վաճառքի նշված կետում: Շրջայցերը շարունակվել են երեկ և այսօր: Արդյունքում ՀՀ […]

Նոր նշանակում

 ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական  Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը ծնվել է 1969թ., օգոստոսի 13 –ին Երևանում: Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը` ինժեներ-էլեկտրամեխանիկ մասնագիտությամբ:  1995-1998թթ. աշխատել է Հայաստանի բանկերի ասոցիացիայում որպես գլխավոր հաշվապահ: 1998-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես ֆինանսական վերահսկողության վարչության 1-ին բաժնի պետ: 2008-2014թթ. […]

«Ելք»-ի հույսը

«Պետք է նշեմ՝ մենք ի սկզբանե ընտրություններին մասնակցելու որոշումը կայացրել էինք՝ ակնկալելով վստահության քվեի  բարձր տոկոսներ: Քարոզարշավի ընթացքում մարդկանց հետ շփումները վերահաստատում են մեր սպասումները: Բայց, ի վերջո,  ամեն ինչ  ցույց կտան ընտրությունների արդյունքները, – Henaran.am-ի հետ զրույցում  այսպիսի տեսակետ հայտնեց «Ելք» դաշինքի ընտրական ցուցակով՝ Երևանի ավագանու թեկնածու առաջադրված Ռուբեն Ռուբինյանը:  Վերջինս շեշտեց՝ «Ելք» դաշինքը […]

Սամվել Ալեքսանյանի բիզնես-քաղաքական որոշումը․ Հայկական Ժամանակ

Ազգային ժողովի պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը որոշել է վարձահատույց լինել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն տված 42 հազարից ավելի ձայների համար: Ալեքսանյանի որոշմամբ՝ իր ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի այն աշխատակիցները, որոնք Մալաթիայի բնակիչներ չեն, առաջիկայում կազատվեն աշխատանքից: Թերթի տեղեկություններով՝ նրանց փոխարեն «Սիթիներ»-ում աշխատանքի կանցնեն բացառապես Սամվել Ալեքսանյանի հայրենի […]

Երբ պարել ցանկացող չկա

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանի նման երկրում ներդրումներ ավելացնելու, ներդրումներ ընդհանրապես բերելու համար գործնական քայլեր են անհրաժեշտ: «Ներդրումները պիտի գնան Վրաստան»,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց նա: Հարցին, թե ներդրողների ակումբը չի՞ նպաստի ներդրումների ավելացմանը, նա պատասխանեց. «Ուզում է` ներդրողների ակումբ ստեղծեն, ուզում է` պարողների ակումբ ստեղծեն, երբ պարել ցանկացող […]

Քաղաքապետարանից կոչ են անում

Հարգելի համաքաղաքացիներ, կոչ ենք անում միանալ #ՄաքուրԵրևան նախաձեռնությանը՝ խնդրելով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի միջոցով մեր համապատասխան կառույցներին փոխանցել այն հասցեները, որտեղ անհրաժեշտ է իրականացնել սանմաքրման աշխատանքներ: Միաժամանակ, կոչ ենք անում քաղաքային բոլոր ծառայություններին ևս յուրաքանչյուր շաբաթ օր միանալ այս նախաձեռնությանը և ընդհանուր օգտագործման տարածքներում, սեփական տարածքներում իրականացնել շաբաթօրյակներ: Միասին մաքուր պահենք մեր քաղաքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի