28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երբ պարել ցանկացող չկա

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանի նման երկրում ներդրումներ ավելացնելու, ներդրումներ ընդհանրապես բերելու համար գործնական քայլեր են անհրաժեշտ: «Ներդրումները պիտի գնան Վրաստան»,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց նա:

Հարցին, թե ներդրողների ակումբը չի՞ նպաստի ներդրումների ավելացմանը, նա պատասխանեց. «Ուզում է` ներդրողների ակումբ ստեղծեն, ուզում է` պարողների ակումբ ստեղծեն, երբ պարել ցանկացող չկա, ինչքան ուզում եք, պարողների ակումբ ստեղծեք: Հիմա նույնն է, եթե ներդրումների միջավայր չկա, ինչքան էլ ուզում եք` ներդրողների ակումբ ստեղծեք, ի՞նչ պիտի փոխվի: Ի՞նչ պիտի անեն, որտե՞ղ պիտի անեն և ինչո՞ւ: Հանուն նրա՞, որ հայեր են, և սա էլ իրենց հայրենիքն է, ոչ, այդպես չի լինելու:

Իհարկե, կան մի քանի մարդիկ, ովքեր հանուն դրա են անում, բայց դա չի կարող մասսայական լինել»:

Հարցին, թե ինչու պիտի գնան Վրաստան, ոչ թե Հայաստան, տնտեսագետն արձագանքեց. «Պատասխանն իմանալու համար նույնիսկ կարելի է ուղղակի գնալ Հայաստանի և Վրաստանի սահման, Բագրատաշենից գնան Վրաստան և հակառակը մեքենայով: Այստեղ հասկանալի է դառնում պետությունների տարբերությունը` որակի, կառուցվածքների, ոստիկանության աշխատանքի, բոլորի, ում հետ որ շփվում ես: Ասելու բան էլ չկա, տեսանելի է»: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ