01 Մարտի, Saturday, 2025
KFC

Սամվել Ալեքսանյանի բիզնես-քաղաքական որոշումը․ Հայկական Ժամանակ

Ազգային ժողովի պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը որոշել է վարձահատույց լինել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն տված 42 հազարից ավելի ձայների համար: Ալեքսանյանի որոշմամբ՝ իր ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի այն աշխատակիցները, որոնք Մալաթիայի բնակիչներ չեն, առաջիկայում կազատվեն աշխատանքից: Թերթի տեղեկություններով՝ նրանց փոխարեն «Սիթիներ»-ում աշխատանքի կանցնեն բացառապես Սամվել Ալեքսանյանի հայրենի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները:

Այս որոշման մասին արդեն իսկ տեղեկացվում են անհարմար իրավիճակում հայտնված աշխատակիցները: Որպես հիմնավորում նշում են, թե Սամվել Ալեքսանյանն ասել է, որ Մալաթիայի բնակիչները պետք է լավ ապրեն:

Նշենք, որ Երեւան քաղաքում տեղակայված է թվով 18 «Երեւան Սիթի» սուպերմարկետ, որոնցից յուրաքանչյուրում մի քանի հերթափոխով աշխատում են մի քանի տասնյակ քաղաքացիներ:

«Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ից, որը փոխարինում է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին, որեւէ պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց, քանի որ «Ալեքս Գրիգ»-ի հեռախոսահամարներին կատարած մեր զանգերն անպատասխան մնացին, իսկ «Ալեքս հոլդինգ»-ից որեւէ կոնտակտային հեռախոսահամար բաց աղբյուրներում չկա:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Երեւանի Մալաթիա Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում Սամվել Ալեքսանյանը ստացել էր 42 հազար 472 քվե: Հանրապետության ողջ տարածքում Սամվել Ալեքսանյանն իր ստացած ձայներով զիջում է միայն ՀՀԿ-ի թեկնածուներ Կարեն Կարապետյանին եւ Արամայիս Գրիգորյանին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում ։ 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ