13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 26, 2017

«Երևանի սիրուն աղջիկ». Զարուհու համար (ֆոտո, տեսանյութ)

 Այս պահին Զարուհի Փոստանջյանի ղեկավարած կուսակցությունը՝ «Երկիր ծիրանի»-ն շարունակում է իր քարոզարշավըւ՝ Ազատության հրապարակից   շարժվելով Մաշտոցի պողոտայով: Ավագանու թեկնածուները  բարձրախոսով հայտարարում են՝ նրանց ողջունում է «Երկիր ծիրանի» կուսակցությունը  և այդ կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:  «Արևի մայրաքաղաք Երևանը լցնենք ջերմությամբ: Մայիսի 14-ին գնանք ընտրատեղամաս և ընտրենք   Զարույհի  Փոստանջյանին, ում քաղաքական գործունեությունը միշտ թափանցիկ է […]

Գողություն դեղատնից /տեսանյութ/

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ Երևան քաղաքում գործող դեղատներից մեկից գումար հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: 2017թ. մարտի 24-ին հաղորդում է ստացվել առ այն, որ մարտի 23-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Երևան քաղաքում գործող […]

ԼՂՀ նախագահի խորհրդականը կոչ է անում զինվորներին զգույշ ու ուշադիր լինել (տեսանյութ)

ԼՂՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ բանակցային գործընացը ղարաբաղյան հարցով պետք է շարունակվի: «Եթե գործընթաց չկա, նշանակում է, որ դրան պիտի փոխարինվի ինչ-որ բան: Որևէ պայմանավորվածություն չի եղել 1994 թվականից հետո»,-նշեց նա: Henaran.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորված այս օրերի ակտիվությունը, կրկին զինվորական կորուստները, նա պատասխանեց. «Սրացումները և խաղաղ իրավիճակներն անընդհատ մեկը մյուսին […]

Դու մեր օրերի Սոսե մայրիկն ես․ Սասուն պապին՝ Փոստանջյանին (տեսանյութ)

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ու ավագանու թեկնածուներն այսօր իրենց քարոզարշավն անցկացնում են Ազատության հրապարակում եւ հարակից փողոցներում ու կանգառներում: Մոտենալով քաղաքացիներին նրանք զրուցում են, բաժանում իրենց բուկլետները, որտեղ ծրագրի ամփոփ տարբերակն է ներկայացված: Իսկ նախքան քարոզարշավի սկսվելը հենց Ազատության հրապարակում Զարուհի Փոստանջյանը զրույցի բռնվեց հավաքված քաղաքացիների հետ։ «Քեզ եմ ընտրելու, դու […]

Երեւանում կտեղադրվի Արցախյան ազատամարտում զոհված Լեւոն Սարգսյանի հուշարձանը

Երեւանի ավագանու այսօր՝ ապրիլի 26-ին գումարած նիստում, ավագանին հավանություն է տվել Արցախյան ազատամարտում զոհված Լեւոն Սարգսյանի հուշարձանը մայրաքաղաքում տեղադրելու մասին որոշման նախագծին: Որոշման նախագծում նշվել է, որ ազատամարտիկ Լեւոն Սարգսյանը, հերոսաբար մարտնչելով հայրենիքի սահմանների պաշտպանության համար, նահատակվել է Ֆիզուլիի ազատագրման մարտում։ Ազատամարտիկի հուշարձանը կտեղադրվի Շենգավիթ վարչական շրջանի հ. 99 հիմնական դպրոցի բակում:

Ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանությունների համար հող է նախապատրաստում․ քուրդ արվեստագետ

Քուրդ արվեստագետ Ֆերհաթ Թունչը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրավոր հայտարարություն է հրապարակել: Թուրքալեզու «alevinet.com» կայքի տեղեկացմամբ՝ Թունչը հիշեցրել է, որ 1915թ. ապրիլի 24-ին օսմանյան ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հրամանով ձերբակալվեցին շուրջ 250 հայ մտավորականներ, ինչով և սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանությանը: «Դրանից դեռ ամիսներ առաջ քաղաքական վարչության ղեկավար Ռեշաթ բեյի կողմից նախապատրաստվել էր այն հայ մտավորականներրի […]

Հայաստանը պատրաստվում է «Սոսե» միջազգային կինոփառատոնին

Աշխարհի  արվեստագետներն ու կինոարտադրողները մեկ գաղափարի շուրջ: «Սոսե»-2017 միջազգային կինոփառատոնը մեկնարկել  է ֆիլմերի հայտերի ընդունումը: Հիմնական մրցութային ծրագրում կարող են մասնակցել բոլոր ֆիլմերը՝ առանց թեմատիկ սահմանափակման (խաղարկային, լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական): Կինոփառատոնն ունի ևս երկու մրցութային ծրագիր՝  «Բովանդակությունը՝ կին»  և   «Ուսանողական»:  «Բովանդակությունը՝ կին»  մրցութային ծրագրին կարող  են մասնակցել ֆիլմեր, որոնցում արծարծվում է կնոջ թեման: Լավագույն մեկնաբանության […]

Մայրաքաղաքում կտեղադրվեն Սիլվա Կապուտիկյանի և հայ անվանի այլ գործիչների հուշատախտակները

Երևանի ավագանու գումարած հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հավանություն է տվել մայրաքաղաքի Ս. Կապուտիկյան փողոցի հ. 1 հասցեում ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի գրող, հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանի և ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Շիրազի հիշատակը հավերժացնող հուշատախտակները տեղադրելու մասին որոշման նախագծին: Ավագանու մեկ այլ որոշմամբ Բուզանդի փողոց հ. […]

Հայաստանն այդ ընտրություններով լուրջ քայլ կատարեց. Զալբերը՝ ՀՀ նախագահին

Հանրապետության Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Հերբերտ Զալբերին՝ ԵՄ խորհրդի կողմից նրա առաքելության երկարաձգման կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ևս կարևորում են ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Զալբերի աշխատանքը, որի հիմնական նպատակն է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորումը, ինչը կարող է լավագույնս օգտակար լինել և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի