13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Պայթած լուր»․ Փաստ

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ոչ միայն չի քննարկել ՊՆ նախկին նախա­րար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի թեկնածությունը մշակույթի փոխնախարարի պաշտոնում, այլև՝ չի էլ ուզում քննարկել:

Թերթի հարցին, թե հնարավոր է ինքը նման առաջարկությամբ հանդես եկել է, կամ իրեն է առաջարկվել Սեյրան Օհանյանի կնոջ թեկնածությունը մշա­կույթի փոխնախարարի պաշտոնում, ասաց. «Առաջին անգամ եմ լսում նման թեմա: Չկա նման բան, արհեստածին թե­մա է, արհեստական, նման թեմա չկա, ես չեմ առաջարկել, որևէ մեկը ինձ չի առա­ջարկել, չեմ էլ ուզում, որ առաջարկեն նման բան»:

Նշենք, որ մամուլը գրել էր, որ «մի քա­նի օր առաջ իշխանական կուլիսներում պայթեց լուրը, չինովնիկները «շեղշե լա ֆամ» հայացքով միմյանց ավետում էին՝ դոկտոր Ռուզիկը՝ Սեյրան Օհանյանի կի­նը, նշանակվում է մշակույթի փոխնա­խարար :

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ