20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Չեխիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը

Նախօրեին երեկոյան Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձեւ է ընդունել, որում  ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի կայքը։
Բանաձեւում գրված է. «Չեխիայի խորհդարանի Պատգամավորների պալատը դատապարտում է  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների եւ սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝  հայերի ցեղասպանությունը  եւ ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաեւ երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները, եւ կոչ է անում միջազգային հանրությանը արդյունավետորեն կանխելու  մարդու եւ քաղաքացիական իրավունքների ոտնահարումները աշխարհում  եւ վեճերի լուծումը խաղաղ միջոցներով»։

Ըստ էության, առաջին անգամ Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի  պատգամավորները հաստատել են ցեղասպանություն բառը։ Այս բանաձեւը ներկայացվել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Չեխ-հայկական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի կողմից։

Թիվ 413 բանաձեւի համար քվեարկել են 104 կողմ եւ ոչ մի դեմ։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ