Հովիկ Աբրահամյանը՝ Հաց բերողի մահվան մասին
                        «Ցավով տեղեկացա Արթուր Սարգսյանի մահվան մասին, որին մեր ժողովուրդը կնքել էր Հաց բերող անունուվ: Սարգսյանին` հասարակության կողմից տրված Հաց բերող անունը շատ բաների մասին է խոսում: Արթուրը հասցրեց յուրօրինակ խորհրդանիշ դառնալ` բարության ու մարդասիրության: Ցավակցում եմ Արթուր Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին: Աստված հոգին լուսավորի»: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
                
                        
                        
                        
                        
                        
                        
                        



































