24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 18, 2017

Անտոնիու Գուտերեշը արժևորել է Հայաստանի ջանքերը փախստականներին ապաստան տրամադրելու հարցում

Մարտի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: «Սա մեր առաջին հանդիպումն է` Ձեր կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելուց ի վեր, և, օգտվելով առիթից, կրկին շնորհավորում եմ բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթում Ձեր կարևոր առաքելության մեջ», – ասաց […]

Երբ Մոսկվան Ալիեւին կհուշի սկսել լայնածավալ հարձակում. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է ԱԱԾ նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը: -Պարոն Շահնազարյան, նախընտրական քարոզարշավի այս թեժ հանգրվանում նոր զարգացումներ են, «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մահը կարող է իրապես իրավիճակ բեկել, իրավիճակ փոխել, Ձեր ընդհանուր տպավորությունները՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: -Ես իսկապես ցնցված եմ Արթուր Սարգսյանի մահով, այն կարող է իսկապես իրավիճակ փոխել՝ բացասական […]

Սկանդալային անցյալ. Հայկական Ժամանակ

Հաց բերող Արթուր Սարգսյանին փետրվարի 9-ին երկրորդ անգամ կալանավորելու որոշում կայացրած դատավոր Արթուր Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների մասին հայտարարագիրը: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը հացադուլ հայտարարեց փետրվարի 10-ին՝ իրեն կալանավորելու մասին դատավոր Արթուր Մկրտչյանի կայացրած որոշումից մեկ օր անց: Դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների […]

Ամենահետաքրքիր պարադոքսը

Ամենահետաքրքիր պարադոքսներից. Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իր թիմը ազատագրել է Արցախը եւ իր պաշտոնավարման ընթացքում 12 հազար քառակուսի կիլոմետրով ավելացրել հայկական վերհասկողության տակ գտնվող տարածքը: Բայց դաշնակները մեզ ասում են «հող տվող», «պարտվողական», «ապազգային»: Իրենք հայոց պատմության մեջ եղել են ամենամեծ հող տվողը, զինաթափելով ժողովրդին երիտթուրքերի առաջ, տալով Կարսը ու Նախիջեւանը, եւ, ի վերջո, անկախությունը: Բայց […]

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Նիդերլանդներում հայատյաց արտահայտության հեղինակին

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Նիդերլանդների դատարանի կողմից Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի վերաբերյալ կայացված դատական վճիռը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշվում է հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հայտարարություն է կատարել: ««Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» արտահայտությունը չի կարող տեղ գտնել Եվրոպայում` Նիդերլանդներում: Այն հստակ ուղերձ էր նրանց, ովքեր աջակցում ենք բռնությանը, ատելությանը […]

Սեֆիլյանենք հայտարարում են

17 մարտի 2017թ. «Արմավիր» ՔԿՀ Հաց Բերող Արթուր Սարգսյանն անգամ իր մահով ծառայեց Հայրենիքին և քաղաքացուն: Այսօր մենք ավելի շատ պետք է մտածենք նրա ինքնազոհաբերության համազգային ուղերձի մասին՝ ամեն գնով ու ոչինչ չխնայելով մեր ջանքերը համախմբել հանուն գաղութային վարչակազմի հեռացման, Արցախի իրավական միացման, պետական ինքնիշխանության և ժողովրդավարության: Սրանք քայլեր են, որ պետք է կազմեն մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի