Սեֆիլյանենք հայտարարում են
17 մարտի 2017թ. «Արմավիր» ՔԿՀ
Հաց Բերող Արթուր Սարգսյանն անգամ իր մահով ծառայեց Հայրենիքին և քաղաքացուն:
Այսօր մենք ավելի շատ պետք է մտածենք նրա ինքնազոհաբերության համազգային ուղերձի մասին՝ ամեն գնով ու ոչինչ չխնայելով մեր ջանքերը համախմբել հանուն գաղութային վարչակազմի հեռացման, Արցախի իրավական միացման, պետական ինքնիշխանության և ժողովրդավարության:
Սրանք քայլեր են, որ պետք է կազմեն մեր համազգային օրակարգը՝ նախադրյալներ ստեղծելով Կուր-Արաքսյան նոր հանրապետության կայացման և Հայրենիքի ամբողջական վերատիրացման ու հայության բոլոր իղձերի իրականացման համար:
Արթուր Սարգսյանին տանջամահ անելով, գաղութային վարչակազմն ուզեցավ սպանել մեր այս իղձերը: Սակայն Արթուրն իր կենսահավատ վճռականությամբ կյանքի գնով հաղթեց մահին և, անմահների շարքն անցնելով, ոգեշնչեց և ուժ տվեց բազմահազար պայքարողներին:
Արթուրն իր օրինակով նաև վերասահմանեց և բոլորիս որպես պատգամ թողեց մարդու, հայի և քաղաքացու այն անհրաժեշտ չափանիշները, առանց որոնց մենք դատապարտված էինք լինելու:
Ցավակցություն հայտնելով Արթուրի հարազատներին և մեր ժողովրդին, միևնույն ժամանակ կոչ ենք անում հավատարիմ մնալ կյանքը չխնայելով մեզ Հաց ու Հավատ բերած նրա բազմախորհուրդ պատգամին:
Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան