24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 18, 2017

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Անվտանգության նկատառումներից ելնելով` ավտոճանապարհը ծանրաքարշ մեքենաների համար ժամանակ առ ժամանակ միակողմանի փակվում է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական […]

«Հաց Թափողը երբեք Հաց Տանող-Հաց Բերող չի դառնա …»

Չէի ուզում այս թեմային անդրադառնալ այս օրերին, բայց … Արթուրը ՀԱՑԻ ԳԻՆԸ գիտեր ու կյանքը վտանգեց՝ այն տեղ հասցնելու համար, իսկ դուք՝ ասֆալտի շոումեն «հեղափոխականներ», գիտեք հացի խանութում վաճառվող մի քանի դրամ արժեքը, որ այն այդպես անիմաստ շպրտում եք գետնին։ Հաց Թափողը երբեք Հաց Տանող-Հաց Բերող չի դառնա … ՀՅԴ պատգամավորության թեկնածու Արթուր Եղիազարյանի գրառումը:

Ադրբեջանը շփման գծում հրադադարը խախտել է 38 անգամ

Մարտի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 38 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 250 կրակոց: Արցախի  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Աբսուրդ է ստացվում. Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնվել է բավական անհարմար վիճակում. օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունը, երեկ էլ ՀՀ գլխավոր դատախազությունը հերքել են նրա հայտարարությունները, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չէր աշխատել վառելիքի անորակության պատճառով: Երեկ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են. «2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ […]

«Լավ տղայա…» /տեսանյութ/

«Իմ ձայնը տալու եմ Սամվել Բաբայանին և Սեյրան Օհանյանին, քանի որ մեր հետ խրամատում է եղել ու ինչ-որ տեղ հասկացել ա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ՝ 12 երեխաների հայր Գագիկ Հովհաննիսյանը: «Լավ տղայա, վառոդի հոտա շնչել»,-խոսքին միացավ ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

«…էտ ո՞ւր ես գնացել Լևոնի միտինգին»

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը հավաստիացնում է, որ իրենց առաջարկած խաղաղության ծրագիրը հիմա ավելի է ընդունվում մարդկանց կողմից, քան սկզբում էր: «Մեր շանսերն այսպես եմ գնահատում` դանդաղ աճող, խաղաղութան կոնցեպցիան և մեր մոտեցումները դանդաղ տարածվում են: Ես նկատել եմ հետևյալը` այն խումբը, որտեղ ավելի շատ է […]

Վլադիմիր Գասպարյանն «աղոթելու է տարել». Ժողովուրդ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այս անգամ էլ «աղոթելու է տարել» Ջրառատ գյուղի արյունալի միջադեպի մասնակիցներին՝ իր տեղակալ Լյովա Երանոսյանին ու պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած ՕՐՕ դաշինքի կողմնակիցներին: Գասպարյանը հանդիպել է Երանոսյանի ու միջադեպի հետեւանքով հրազենային վնասվածք ստացած երիտասարդներից մեկի՝ Հակոբ Մելքոնյանի հոր՝ Մանվել Մելքոնյանի հետ, հաշտեցրել նրանց: Օրաթերթի հետ զրույցում նախընտրական դաշինքը գլխավորող […]

Էվոլյուցիոն ճանապարհով ենք փոխելու երկիրը. Կ. Կարապետյան (ֆոտո)

ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը 2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում մարտի 17-ին այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզ: Սևան, Վարդենիս, Մարտունի, Ձորագյուղ, Վարդաձոր և Գավառ համայնքների բնակիչների հետ հանդիպումների ժամանակ ՀՀԿ առաջին փոխնախագահը  ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագրի դրույթները և տարբեր ոլորտներում սկսված բարեփոխումները: «Մենք առաջարկում ենք շատ արժանահավատ, հավակնոտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի