11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Վլադիմիր Գասպարյանն «աղոթելու է տարել». Ժողովուրդ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այս անգամ էլ «աղոթելու է տարել» Ջրառատ գյուղի արյունալի միջադեպի մասնակիցներին՝ իր տեղակալ Լյովա Երանոսյանին ու պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած ՕՐՕ դաշինքի կողմնակիցներին:

Գասպարյանը հանդիպել է Երանոսյանի ու միջադեպի հետեւանքով հրազենային վնասվածք ստացած երիտասարդներից մեկի՝ Հակոբ Մելքոնյանի հոր՝ Մանվել Մելքոնյանի հետ, հաշտեցրել նրանց:

Օրաթերթի հետ զրույցում նախընտրական դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանն ասել է. «Խնդիրն այն է, որ չթողնեինք՝ համայնքում զարգացումներ լինեին, մնացածը օրինական ընթացք կտրվի»: Օհանյանը նաեւ հաստատել է մեր հրապարակած լուրը, որ առաջին միջադեպից հետո ինքը հանդիպել է փոխոստիկանապետին.«Ես դեպքի հենց առաջին օրն էլ եղել եւ խոսել եմ Լեւոն Երանոսյանի հետ, այնուհետեւ երեկ եղել եմ հիվանդանոցում, տեսել եմ, թե ինչ վիճակում են մեր համակիրները: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի զարգացումներ չլինեն, բայց միեւնույն ժամանակ ամեն ինչ ընթանա օրենքի շրջանակներում:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ