14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արտասահմանից եկել էին «Ծառուկյան» դաշինքին սատարելու

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ  Ծառուկյանը այսօր Աբովյան քաղաքում՝  ընտրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց՝ «Ծառուկյան» դաշինքին  սատարող օտարերկրյա  պատգամավորները կգնան Հայաստան-Թուրքիա սահման եւ կփորձեն բարձրացնել սահմանը բացելու հարցը: 

«Իմ եւ մեր ժողովրդին եկել են օգնելու, աջակցելու Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի ներկայացուցիչները, եվրոպական պառլամենտի պատգամավորներ, տարբեր երկրներից պատգամավորներ, Ամերիկայի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ավստրալիայից ներկայացուցիչ: Եկել են Ծառուկյան դաշինքին սատարելու եւ ասելու, որ մենք ուժեղ ենք եւ մենք հաղթելու ենք»,-  նշեց Ծառուկյանը:

Վերջինս շեշտեց՝ վաղը նրանք գնալու են հայ-թուրքական սահմանը տեսնելու: «Սահմանին նրանք բարձրացնելու են Թուրքիայի հետ սահմանը բացելու հարցը:  Իսկ մյուս անգամ էլ գալու են, որ գնանք Ղարաբաղ»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ