Արթուր Սարգսյանի դիահերձումը հետաձգելու միջնորդություն է ներկայացվել.Հետք
Այսօր նշանակված էր «Հաց բերող» Արթուր Սարգսյանի դիահերձումը, սակայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները քիչ առաջ միջնորդել են այն հետաձգել: Նպատակը այդ պրոցեսում միջազգային անկախ փորձագետների ներգրավման ապահովումն է:
«Համապատասխան սառեցման ռեժիմ ապահովելու պայմաններում դին կարելի է պահպանել մինչև շաբաթ: Ըստ մասնագետների, դա չի հանգեցնի հյուսվածքների այնպիսի քայքայման, որn անհնարին կդարձնի անհրաժեշտ հյուսվածքաբանական հետազոտությունների կատարումը: Ուստի, միջազգային անկախ փորձագետների մասնակցությունն ապահովելու համար միջնորդել ենք ևս մի քանի օրով հետաձգել դիահերձման կատարումը»,- «Հետքին» փոխանցել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:
Նա տեղեկացրեց, որ միջազգային անկախ փորձագետների մի ամբողջ ցանկ են ուղարկել Քննչական կոմիտե՝ միջնորդելով ապահովել նրանցից երկուսի ներկայությունը: