18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 15, 2017

Նախագահն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան /ֆոտո/

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան: «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճարում մոմավառությունից հետո, Հանրապետության Նախագահը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Անհայտ զինվորի հուշարձան, ծաղկեպսակ դրել հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել: Կեսօրին Նախագահ Սարգսյանը կմեկնի Կրեմլի Մեծ պալատ, որտեղ հանդիպում […]

«Համացանցը որքան որ օգտակար է, այդքան էլ վտանգավոր է»

Այսօր՝ Սպառողների միջազգային օրվա կապակցությամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկատվական անվտանգության փորձագետ Արման Մուրադյանը նշեց՝սպառողների հիմնական մասն օգտվում է սոցցանցերից կամ առցանց գնումներ է կատարում, ուստի այս առումով կարևոր է այս ոլորտում պահպանել անվտանգությունը: «Սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Մելիտա Հակոբյանն էլ իր հերթին ընդգծեց՝ համացանցը որքան որ օգտակար է, այդքան էլ վտանգավոր է, ոքանի […]

Հրազդանում 11-ամյա երեխա է մահացել․ ծնողները բժշկին են մեղադրում․ Shamshyan.com

Այս տարվա փետրվարի 7-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնից «Արաբկիր» ԲԿ տեղափոխված և այնտեղ մահացած 11-ամյա Գեղեցիկ Սոնջյանի ընտանիքի անդամները չեն կարողանում համակերպվել այն դաժան մտքի հետ, որ բժշկուհու սխալ բուժման պատճառով իրենց երեխան մահացել է, գրում է Shamshyan.com-ը։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխայի տատիկը և մայրիկը, մասնավորապես, ասում էին. «Հունվարի 11-ին երեխան իրեն […]

Վարչապետը Թուրքմենստանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է երկկողմ կապերի զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Թուրքմենստանի էներգետիկայի նախարար Չարիմիրատ Պուրչեկովին, ով Հայաստան է ժամանել հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնելու երկու երկրների միջև հարաբերությունները՝ ավելացնելով, որ տնտեսության ու հատկապես էներգետիկայի ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ: Դրա իրացման համատեքստում զրուցակիցները կարևորել […]

Դիտարկում է իրականացվել

Մարտի 15-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի  ուղղությամբ՝ Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել  են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա),  ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա)։ Շփման […]

«Դատապարտում եմ նման բռնարարքը»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ուսումնասիրել, կարդացել է բոլոր կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերը, սակայն չի տեսել որևէ մեկի մոտ տնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագիր: «Խոսում են՝ ընդհուպ մինչև տնտեսական համակարգին շատ դժվար վերականգնվող վնասներ հասցնելու գնով կարճաժամկետ հաջողություն հասնելու մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց Խ․ Հարությունյանը։ Նա անդրադարձավ կուսակցությունների առաջարկած այն թեզերին, որոնք […]

Տեղումներ եւ քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում` Մարտի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև: 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 […]

«Մենք հո հիմար չե՞նք, որ այս ծրագիրն ենք ասում»

«Եռանախագահներն առաջարկել են փոխզիջումային տարբերակ, որը տհաճ է և Ալիևի ու Ադրբեջանի համար, և Հայաստանի համար, և շատերիս համար, բայց մենք պիտի ասենք՝ համաձայն ենք այս փաստաթղթի հետ, թե ոչ, բոլոր քաղաքական ուժերը պիտի սրա պատասխանն ասեն, այո-ն էլ է, լոծում, ոչ-ն էլ է լուծում»,-այսօր քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ ոչ […]

«Սուտ տեղեկություններ տարածելով սեպ չեք խրի իմ և սևանցու միջև».Կարեն Բոթոյանը հերքում է

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ երեկ մրցապայքարը թեժ է եղել նաեւ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում: Սեւանի կենտրոնում՝ եկեղեցու մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ–ից ռեյտինգայինով առաջադրված պատգամավոր Կարեն Բոթոյանի ու Սեւանի հացի գործարանի տնօրեն, թեկնածու Աշոտ Ավետիսյանի կողմնակիցների միջեւ: «Հավաստիացնում եմ, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը »,-Henaran.am-ին հայտնեց Կարեն Բոթոյանը: Նա նշեց, որ միայն այսօր առավոտյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի