25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հրազդանում 11-ամյա երեխա է մահացել․ ծնողները բժշկին են մեղադրում․ Shamshyan.com

Այս տարվա փետրվարի 7-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնից «Արաբկիր» ԲԿ տեղափոխված և այնտեղ մահացած 11-ամյա Գեղեցիկ Սոնջյանի ընտանիքի անդամները չեն կարողանում համակերպվել այն դաժան մտքի հետ, որ բժշկուհու սխալ բուժման պատճառով իրենց երեխան մահացել է, գրում է Shamshyan.com-ը։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխայի տատիկը և մայրիկը, մասնավորապես, ասում էին. «Հունվարի 11-ին երեխան իրեն լավ չէր զգում և տարանք պոլիկլինիկա, անալիզներ հանձնեցինք և ասացին, որ ամեն ինչ նորմալ է. անհանգստանալու ոչինչ չկա: Սակայն մենք հետագա մի քանի օրերին նկատեցինք, որ երեխան իրեն լավ չի զգում. ընդհանուր թուլություն ուներ և դժվարությամբ էր քայլում ու զանգեցինք տեղամասի բժշկուհուն, խնդրեցինք` գա տուն, էրեխուն նայի: Նա ուրիշ դեղեր նշանակեց և ասաց, որ երկուշաբթի՝ հունվարի 25-ին,` կբերեք բժշկի: Արդեն երկուշաբթի գնացինք, կրկին մի քանի անալիզներ հանձնեցինք և մեզ ասացին` գնանք հիվանդանոց, որտեղ բժիշկ-մանկաբույժ Մարինե Հակոբյանը խորհուրդ տվեց, որ երեխան մի քանի օր կաթիլայիններ ստանա ու ամեն բան լավ կլինի: Հենց այդ կաթիլայիններն էլ պատճառ դարձան, որ մենք արդեն «Արաբկիր» բժշկական կենտրոնում կորցնենք մեր երեխային»: Երեխայի մայրն ասաց, որ մահվանից հետո սպասել են պատասխաններին՝ դիահերձարանից, որ իմանան` ինչից է մահացել իրենց երեխան, միգուցե ինչ-որ թաքնված հիվանդություն է ունեցել, սակայն պարզվել է, որ դա ամենևին էլ այդպես չէ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ