18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 15, 2017

ՀՀ և ՌԴ հարաբերությունները դաշնակցային են բառի իսկական իմաստով. Պուտին

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն անցած 25 տարիների ընթացքում ստացել են լիակատար դաշնակցային բնույթ՝ բառի իսկական իմաստով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մոսկվայից, նման հայտարարությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մշտապես կառուցվել են շատ խորը արմատների վրա, որոնք գնում են դեպի դարերը, անցյալը: Այդպես էլ […]

Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափի հոգեմետ դեղորայք ապօրինի ձեռք բերելու եւ պահելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 28.07.2016թ.-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Արման Սարգսյանն ապօրինի կերպով ձեռք է բերել եւ իր աշխատասենյակում պահել «տրամադոլ» տեսակի հոգեմետ դեղամիջոց: ՀՔԾ-ից  հայտնում են, որ այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել եւ հիմնավորվել […]

Վտանգը մեծացել է․ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

Գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ հանրապետության անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը, ինչի  մասին են վկայում նաև անտառային հրդեհների դեպքերը: Համայնքի սեփականություն հանդիսացող ցանքատարածքները բուսական մնացորդներից մաքրելու նպատակով  բնակչության կողմից կատարվում են հրկիզումներ, որոնք հաճախ տարածվում են անտառային տարածքներ` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հիշեցնում է, […]

Ստեփանակերտի աշակերտները հյուրընկալվել են Ե. Չարենցի անվան դպրոցում

Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում են Ստեփանակերտի դպրոցների աշակերտները: Արցախցի դպրոցականները հյուրընկալվել են Չարենցի անվան համար 67 հիմնական դպրոցում և ներկա գտնվել Չարենցի 120-ամյակի առթիվ դպրոցում կազմակերպված միջոցառմանը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ողջունելով Արցախի մայրաքաղաքից ժամանած հյուրերին, հատկանշել է աշակերտների փոխայցերի կարևորությունը, ինչն էլ ավելի է ամրապնդում ինչպես […]

Կարող ենք խեղճացնել Ադրբեջանին

«Այս ծրագիրը հնարավորություն է տալիս Ադրբեջանին գցել շատ խեղճ վիճակում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խոսելով իրենց դաշինքի կողմից առաջարկվող խաղաղության ծրագրի մասին: Ըստ նրա` եթե Ադրբեջանը չի ստորագրում եռանախագահների կողմից առաջարկվող համաձայնագիրը, իսկ Հայաստանը ստորագրում է, ապա ստացվում է, որ Ադրբեջանի տարածքը պոկում ես միջազգային զորքերով: «Եթե ստորագրում է, Ադրբեջանը մնում է […]

Սևանում «ներարկմամբ» կառուցվեց նոր ջրագիծ

Բնակիչների տարիներով կրած անհարմարությունը փոխհատուցվեց բարելավված ջրամատակարարմամբ Օրերս ՙՎեոլիա Ջուր՚ ՓԲԸ-ն հայտարարություն տարածեց Սևան քաղաքի մի որոշ հատվածի ջրամատակարարման 36 ժամով դադարեցման մասին: Պատճառը Նաիրյան և Էներգետիկ փողոցների ու հարեւան տարածքների սպառողների ջրամատակարարման բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատանքներն էին: Խնդիրն այն է, որ տարածքը սնուցող 300մմ տրամագծով թուջե ջրագիծը տարիների ընթացքում դարձել էր վթարային: Դրա հետևանքով […]

Պայթյուն Թուրքիայում, սերժանտներ են մահացել

Մարտի 15-ին առավոտյան Թուրքիայի Մարդին –Դիարբեքիր մայրուղու վրա  «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)  զինյալների կողմից տեղադրված ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով  սպանվել է երկու թուրք  պայմանագրային սերժանտ: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ճանապարհով է անցել Թուրքիայի զինուժին պատկանող զինվորական մեքենա: Պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել շտապօգնության  մեքենաներ: Այժմ տարածքում Թուրքիայի […]

«Թող ազատեն վարչապետին` ապատեղեկատվություն տարածելու համար»

«Կոռուպցիայի առումով մենք 35-40 ռեյտինգով նահանջ ենք ապրել, մեզ մոտ բոլոր միջազգային կառույցների եզրակացություններում Հայաստանը համատարած կոռուպցիոն երկիր է: Աշխարհի բոլոր 20 ամենակոռումպացված երկրները կոնֆլիկտներ ունեցող երկրներն են, և կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցը՝ ռադիկալ, կտրուկ, թռիչքային փոփոխություն ունենալու համար պետք է կոնֆլիկտներից դուրս գաս»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի