25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Թող ազատեն վարչապետին` ապատեղեկատվություն տարածելու համար»

«Կոռուպցիայի առումով մենք 35-40 ռեյտինգով նահանջ ենք ապրել, մեզ մոտ բոլոր միջազգային կառույցների եզրակացություններում Հայաստանը համատարած կոռուպցիոն երկիր է: Աշխարհի բոլոր 20 ամենակոռումպացված երկրները կոնֆլիկտներ ունեցող երկրներն են, և կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցը՝ ռադիկալ, կտրուկ, թռիչքային փոփոխություն ունենալու համար պետք է կոնֆլիկտներից դուրս գաս»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Ազատ դեմոկրատներից» Ստյոպա Սաֆարյանը նշեց, կոռոպցիոն ռիսկերի վերացման համար քաղհասարակութունը հետևում է պետական մարմինների գնումներին: «Մենք չենք կարող մերժել լավագույնը, որ արտադրում է ռուսական ռազմահամալիրը, Հայաստանի բանակի կարիքները պիտի բավարարվեն լավագույն սպառազինություններով, 70-80-ականների զենքեր չլինեն: Իհարկե, «դեդավշինան» չէ լավը հրամանատարության մեջ, մենք հստակ նշել ենք, որ անկախ և թափանցիկ հետաքննության իրականացում, ներքին ու արտաքին հետաքննութուն է պետք: Չարաշահումների, հրամանատարության կազմում եղած սխալների, արտաքին ճակատի նկատմամբ Ադրբեջանի պատասխանատվության հարցի ներկայացումը պետք է լինի»,-նկատեց նա:

Ըստ Ս. Սաֆարյանի` եթե վարչապետը խոսում է վառելիքի մասին ու գլխի չեն ընկնում, որ դա հանցագործության վերաբերյալ հաղորդագրություն է, և ՊՆ-ն էլ հերքում է, ապա. «Թող ազատեն վարչապետին ապատեղակտվություն տարածելու համար: Բոլորս էլ գիտեինք, թե ինչ է կատարվել հրամկազմում, ու ինչ վիճակում է  սպառազինությունը, հետաքննության իրականացում պետք է»,-ասաց նա:

ՀՅԴ-ի ցուցակով առաջադրված թեկնածու Արթուր Եղիազարյանը, սակայն, նշեց, որ ՊՆ-ն ոչ թե հերքել է վարչապետի հայտարարությունը, այալ ասել է, որ կարող են ձեռք բերել որակյալ վառեիք, բայց դառնա անորակ վառելիք, այդտեղ այլ խնդիր է գալիս արդեն: Ըստ նրա` պառլամենտական ընդդիմությանն էլ պիտի տրվի վերահսկելու իրավունք, որպեսզի ավելի շահագրգռված կլինեն կոռուպցիայի դեմ պայքորւմ, որ ավելի բալանսավորված դառնա քաղաքական դաշտը: «ՎՊ-ի կազմում կարելի է  ստեղծել հենց բանակի հետ կապված հանձնախումբ»:

«Ելք» դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածու Վիկտոր Ենգիաբարյանի համոզմամբ էլ` եթե Հայաստանը 1994 թ-ից սկսած չլիներ կոռուպացված պետություն,  Արցախի հարցը լուծված կլիներ: «Եթե ունենայինք հզոր տնտեսություն և չունենայինք կոռուպցիա, խնդիրը լուծված կլիներ: «Ելք» դաշինքն առաջարկում է ստեղծել անկախ կոռուպցիոն մարմին, սահմանադրական իրավունքներով, որը կնշանակվի ԱԺ-ի 2/3-րդի կողմից»:

Արամ Մանուկյանը սակայն հավելեց, որ մեր քաղաքական միտքը հիվանդ է պոռոտախոսությամբ, պրիմիտիվիզմով: «Այս հիվանդությունը միշտ եղել է, պստիկ ազգերը տանիքի ազգեր են, ավելի շատ զգացմունքերն են գերիշխում, քան խորը եզրակացությունները, մենք չունենք այն համարձակությունը, որ նայենք իրականությունը ու եզրակացություն անենք այստեղից, ցավալի է»,-եզրափակեց պատգամավորը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ