01 Մարտի, Saturday, 2025
KFC

Ստեփանակերտի աշակերտները հյուրընկալվել են Ե. Չարենցի անվան դպրոցում

Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում են Ստեփանակերտի դպրոցների աշակերտները: Արցախցի դպրոցականները հյուրընկալվել են Չարենցի անվան համար 67 հիմնական դպրոցում և ներկա գտնվել Չարենցի 120-ամյակի առթիվ դպրոցում կազմակերպված միջոցառմանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ողջունելով Արցախի մայրաքաղաքից ժամանած հյուրերին, հատկանշել է աշակերտների փոխայցերի կարևորությունը, ինչն էլ ավելի է ամրապնդում ինչպես կրթական տարբեր ծրագրերով փոխգործակցությունը, այնպես էլ Երևանի և Ստեփանակերտի աշակերտների միջև ձևավորվող ընկերությունը:

Ստեփանակերտի 13 դպրոցների լավագույն առաջադիմությամբ 31 աշակերտները մասնակցել են նաև կազմակերպված չարենցյան թեմայով վիկտորինային և ստացել խորհրդանշական նվերներ:

Պատմելով իրենց տպավորությունների մասին՝ արցախցի դպրոցականները նշել են, որ  տպավորված են այցից, Երևանի պատմամշակությաին վայրեր այցելություններից և  իրենց հետ կտանեն միայն լավ հիշողություններ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ