30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Դատապարտում եմ նման բռնարարքը»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ուսումնասիրել, կարդացել է բոլոր կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերը, սակայն չի տեսել որևէ մեկի մոտ տնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագիր:

«Խոսում են՝ ընդհուպ մինչև տնտեսական համակարգին շատ դժվար վերականգնվող վնասներ հասցնելու գնով կարճաժամկետ հաջողություն հասնելու մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց Խ․ Հարությունյանը։
Նա անդրադարձավ կուսակցությունների առաջարկած այն թեզերին, որոնք վերաբերում են նվազագույն աշխատավարձը բարձրացնելուն։
«Բարձրացնել նվազագույն աշխատավարձը նշանակում է ամբողջ պետական սեկտորում օրենքի ուժով բարձրացնել դատավորների, ոստիկանների, քննիչների, բոլոր չինովնիկների աշխատավարձերը: Դա իր հերթին խթանելու է մասնավոր սեկտորի աշխատավարձերի բարձրացմանը, ինչին հետևելու է այն, որ արտադրանքի ինքնարժեքը թանկանալու է, սա էլ իր հերթին կբերի գների բարձրացում»:
Անդրադառնալով Ջրառատում տեղի ունեցած միջադեպին՝ Խ․ Հարությունյանը նշեց․ «Միանշանակ դատապարտում եմ նման բռնարարքը, բայց երբ հարց ես տալիս, թե ում էր ձեռնտու դա, ամենաքիչը դա ձեռնտու էր Հանրապետականին»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ