18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 11, 2017

Ալիեւները վատ նշան են Եվրոպայի համար․ Freedom House

Freedom House միջազգային կազմակերպության վերլուծաբան Ռեբեկա Ֆոլին լայնածավալ հոդված է ներկայացրել Ալիեւների դինաստիայի ու նրանց կառավարման մասին։ Հոդվածում հեղինակը նշել է, որ Ադրբեջանի իշխանոթյունը կոռումպացված է։ Հեղինակը, անդրադառնալով Ալիեւի կողմից իր կնոջը՝ Մեհրիբանին փոխնախագահի պաշտոնում նշանակելու մասին, գրում է, որ թեեւ կարող են ասել, որ դա կանանց իրավւոնքները շատացնելուն ուղղված քայլ էր, սակայն երկրում առկա կոռուպցիոն […]

Մեծագործությունից մինչև ծիծաղելին կես քայլ է (տեսանյութ)

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, ազատամարտիկ Վարդան Մալխասյանի խոսքով` մարդը, հնարավոր է, որ իր գործունեության ընթացքում դիրքորոշում փոխի, կանգնի, ասի` հերիք է սխալներ թույլ տամ, վերադառնամ դեպի ժողովուրդ: «Սա նորմալ բան է, եթե իհարկե մարդը չի փոխում իր դիրքորոշումը շահ ստանալու համար, ոչ թե նյութապաշտության համար»,-Henaran.am-ի հարցին, թե ինչպս է վերաբերում նրան, որ իրենց նախկին […]

Թարմ արյան կարիք կա. ռուս ազատամարտիկը՝ Վիգեն Սարգսյանին

«Այլազգի եմ ու վատ հայերենով եմ խոսում, կանտուզյա տարած ու վիրավոր տղա  եմ, բայց ասելու բան ունեմ»,-Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին դիմեց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության և նախարարի հանդիպմանը ներկա տղամարդը: Ցավոք, Henaran.am-ի թղթակիցը չկարողացավ առանձին զրուցել ազատամարտիկի հետ: «Երեխեքս ինձնից պահանջում են, ասում են, որ արյուն եմ տվել: Պարոն նախարար, ես չնայած վատ […]

Oլիմպիադայի հաղթողները պարգևատրվել են

Մարտի 10-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունում կայացել է «Սահմանադրություն և իրավունք» դպրոցականների հանրապետական առաջին օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը: Օլիմպիադան կազմակերպվել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, գոհունակություն հայտնելով առաջին անգամ նմանատիպ օլիմպիադայի կազմակերպման համար,  նշել է. «Դպրոցականները ևս մեկ անգամ […]

Աշխարհը շուռ ենք տալու (ֆոտո)

ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը կուսակցության անդամների հետ միասին 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այցելել է ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ: Կարեն Կարապետյանը Գորայք, Սիսիան և Գորիս համայնքների ընտրողներին է ներկայացրել ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, նախատեսվող բարեփոխումները և պատասխանել նրանց հուզող մի շարք հարցերի՝ տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, պետական […]

Ռոբերտ Քոչարյանի սցենարը. Ժամանակ

Թերթի հետ զրույցում քաղաքագետ Աղասի Ենոքյանն անդրադառնալով հարցին, թե՝ ՕՐՕ դաշինքը որքանո՞վ առնչություն ունի երկրորդ նախագահի հետ: Հնարավո՞ր է՝ այս հայտարարությունը նպատակ ունի չեզոքացնել այդ մտայնությունը, նշել է. Կա նման մտայնություն: Առավել եւս, որ իշխանությունների կողմից կառավարվող լրատվամիջոցներն ամբողջ թափով թափվել են ՕՐՕ-ի վրա եւ, իհարկե, տեղին, ոչ ոք չի ասում՝ անտեղի: Եվ Քոչարյանը իր […]

30 հազարի դիմաց` 8-ից 10 ձայն. Հրապարակ

ՕՐՕ դաշինքը մարզերում աշխատանքի է ընդունում ակտիվիստների, 30 հազար դրամ աշխատավարձով, որի դիմաց պարտավոր են 8-10 ձայն բերել։ Տեղեկություն ստացանք Վանաձորից, որ ընտրությունները բոյկոտող Հիմնադիր խորհրդարանի վանաձորյան ակտիվը նույնպես աջակցում է ՕՐՕ դաշինքին։ Լուրը ճշտելու նպատակով դիմեցինք ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանին։ Նա ասաց, թե տեղյակ չէ, խորհուրդ տվեց խոսել Հասմիկ Էվոյանի հետ։ «Այդ լուրերը չեն […]

Ավտոմեքենա է շրջվել. կա տուժած

Մարտի 10-ին, ժամը 20:05-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, առկա է վառելիքի արտահոսք: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 5-րդ կմ-ին «Ford tranzit» մակնիշի 35 SU 967 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1976 թ. ծնված Ա. Ք.) կողաշրջվել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Ք.-ը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Գորիսի ԲԿ, […]

Մահացել է Սամվել Ալեքսանյանի հայրը

Մահացել է Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հայրը` Լիմինդր Ալեքսանյանը, ով երկար ժամանակ է` հիվանդ էր: Պատգամավորի հոր հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցում այսօր ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը ժամը 14:00-ին` նույն եկեղեցում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի