Մահ` անզգուշությամբ
Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 9-ին, ժամը 19.20-ին, 1985 թ. ծնված Սիրակ Ս.-ն ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին. նա մարտի 9-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Խափանման միջոցը՝ կալանք: