18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 11, 2017

«Մուկուչյանը չի թողնում ժողովրդին հանդիպեմ, խոստումներ տամ» /տեսանյութ/

Գագիկ Ծառուկյանն այսօր  վարդենիսցիների հետ  հանդիպում ունեցավ՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում: «Չեմ կարող ձեռքներս ծալած նստել, փափուկ կյանքով ապրել: Շատ լավ տեսնում եմ, որ բոլորի վիճակը վատ է: Լիարժեք տիրապետում եմ, զգում եմ՝ ինչ է անհրաժեշտ մեզ: Մարդիկ աշխատանք են ուզում, որ կարողանան իրենց տունը պահել: Ամեն ընտանիքից 2-3 մարդ վարկի տակ է, պետք է համակարգ […]

Հրդեհ Ջրվեժ գյուղում. տուժածը հոսպիտալացվել է

Մարտի 11-ին, ժամը 04:19-ին քաղաքացի Պինգոլթյանից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի եկեղեցու մոտակայքում՝ ձորում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ջրվեժ գյուղից դեպի Սովետաշենի ավտոճանապարհի մոտակայքում (գազալցակայանի մոտակայք)՝ ձորում, այրվում է Opel Astra մակնիշի 34 VN 557 պետհամարանիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:59-ին, […]

«Եթե փող չունես, չեն վիրահատում»

«Բանկերի վարկերի տոկոսները պետք է կտրուկ նվազեն, հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Կարկուտը գալիս է, գյուղացին մնում է անտեր, մենք պետք է ապահովագրենք գյուղատնտեսությունը: Բանկը պետք է նպաստի երկրում տնտեսության աշխուժացմանը, պետությունը պետք է աջակցի գյուղատնտեսության, արդյունաբերության ոլրտին տրվող վարկերին», – այսօր Մասիս քաղաքում քարոզարշավի  ընթացքում նշեց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Անդրադառնալով առողջապահության ոլորտում առկա […]

Շատ թեկնածուների զոռով են ուղարկել մասնակցելու

«Այսօր ընտրություններին մասնակցողների զգալի մասը ընդհանրապես չկային և սնկերի պես հայտնվեցին, մի մասի դեմքից երևում է նույնիսկ, որ իրենց զոռով են ուղարկել մասնակցելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» ղեկավար, PR-խորհրդատու Հայկ Կիրակոսյանը: Ըստ նրա  պատգամավորության շատ թեկնածուներ ուղղակի դերասաններ են, այն էլ վատ դերասաններ: Ըստ նրա՝ այսօր քաղաքական ուժերը կիրառում են նույն տեխնոլոգիաները, որոնք, […]

Ստամբուլում ռուս ուղեւորներով ուղղաթիռի կործանման տեսանյութը հայտնվել է համացանցում /տեսանյութ/

Համացանցում է հայտնել Ստամբուլում ուղղաթիռի կործանման տեսանյութը։ Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ քաղաքացի-ուղեւորներով ուղղաթիռ էր կործանվել Ստամբուլում, ինչի հետեւանքով 7 հոգի մահացել էին՝ երկու օդաչուներն ու 5 ուղեւորները։  Ուղղաթիռը կործանվել է հեռուստաաշտարակի հետ բախման հետեւանքով։ 

Նախկին նախարարը նկատում է՝ ահռելի աշխատանք է արել…

Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը ժամանակին չի խոսել կոռուպցիայի մասին: Զարմանում է , երբ իրեն նմանատիպ հարց են հղում: «Գոյություն ունի Հայաստանի Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության երկու տեսակ: Հասարակական վերահսկողությունն իրականացնում է հասարակությունն ու զանգվածային լրատվամիջոցները: Ժողովրդավարական վերահսկողությունն իրականացնում է ՀՀ նախագահը, Կառավարությունը, Ազգային ժողովը, Վերահսկիչ պալատը, […]

Ինչպես Կոտայքի մարզում ընդունեցին ՕՐՕ դաշինքին (ֆոտոշարք)

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի նախընտրական մարզային 2-րդ հանդիպումը Կոտայքի մարզում էր։ Դաշինքի անդամները ծաղիկներ դրեցին Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին, հանդիպեցին Հրազդանի, Չարենցավանի, Նոր Հաճնի, Աբովյանի և Մրգաշենի բնակիչների հետ։

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողացել է պաշտպանել իր իրավունքը»

«Հայաստանը, շուրջ 29 տարի է, ներգրավված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման գործընթացում: Ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհին նրանց դեմ կիրառվեց կոշտ ռազմական ուժ, ագրեսիա, այն իրավունքի դեմ, որը ամրագրված էր միջազգային փաստաթղթերում, սովետական օրենսդրությամբ, որի համաձայն ամեն ժողովուրդ կարող էր որոշել իր ճակատագիրը, ինքնորոշվել: Ցավոք, սակայն, այս իրավունքի իրացման ճանապարհին դրանց հակադրվեց ռազմական […]

Սեյրան Օհանյանը պահանջում է ՀՀԿ-ից

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլավորող թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը այսօր՝ մարտի 11-ին Ավան վարչական շրջանում  հրավիրված քարոզարշավի ժամանակ  կոչ արեց քաղաքական ուժերին՝  ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին իրենց քարոզարշավին մասնակից չդարձնել: Հիշեցնենք, որ ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Միհրան Պողոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ քառօրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի մայրը բեմ էր բարձրացել եւ շնորհակալություն հայտնել Պողոսյանին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի