«Մուկուչյանը չի թողնում ժողովրդին հանդիպեմ, խոստումներ տամ» /տեսանյութ/
Գագիկ Ծառուկյանն այսօր վարդենիսցիների հետ հանդիպում ունեցավ՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում:
«Չեմ կարող ձեռքներս ծալած նստել, փափուկ կյանքով ապրել: Շատ լավ տեսնում եմ, որ բոլորի վիճակը վատ է: Լիարժեք տիրապետում եմ, զգում եմ՝ ինչ է անհրաժեշտ մեզ: Մարդիկ աշխատանք են ուզում, որ կարողանան իրենց տունը պահել: Ամեն ընտանիքից 2-3 մարդ վարկի տակ է, պետք է համակարգ փոխվի, որ կարողանանք օրենք փոխենք»,-ասաց Ծառուկյանը:
Վերջինս հիշեցրեց՝ հայերը շատ աշխատասեր ժողովուրդ են, միայն թե նրանց հարկավոր է աշխատելու հնարավորություն տալ:
«Ոչ մի ազգի չես կարող համոզել, որ շաբաթ-կիրակի աշխատի, 8-ի փոխարեն 10 ժամ աշխատի, բայց մեր ազգը պատրաստ է, միայն թե իր ընտանիքը կերակրի», – նշեց Ծոռուկյանը:
«Մուկուչյանը չի թողնում ժողովրդին հանդիպեմ, խոստումներ տամ իրենց հարցերը կարգավորելու համար, ասում է՝ դա ընտրակաշառք է: Ես ընտրակաշառք չեմ բաժանում, ժողովուրդ ջան, բայց Բանավանի խնդրին տեղյակ եմ, կկարգավորենք», – հավելեք Ծառուկյանը: