25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողացել է պաշտպանել իր իրավունքը»

«Հայաստանը, շուրջ 29 տարի է, ներգրավված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման գործընթացում: Ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհին նրանց դեմ կիրառվեց կոշտ ռազմական ուժ, ագրեսիա, այն իրավունքի դեմ, որը ամրագրված էր միջազգային փաստաթղթերում, սովետական օրենսդրությամբ, որի համաձայն ամեն ժողովուրդ կարող էր որոշել իր ճակատագիրը, ինքնորոշվել: Ցավոք, սակայն, այս իրավունքի իրացման ճանապարհին դրանց հակադրվեց ռազմական կոշտ ուժ և Հայաստանը ներգրավվեց հակամարտության մեջ՝ դառնալով ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորը»,-այսօր  «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստում ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝  չնայած սպառազինությունների եւ ժողովրդագրական պոտենցիալի տարբերությանը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը  կարողացել է պաշտպանել իր իրավունքը եւ հստակորեն կազմակերպել ներպետական կառավարումը, անցկացնել հանրաքվեներ, ընտրություններ, ստեղծել տնտեսական զարգացման, ժողովրդավարական ազատությունների  համակարգ եւ հասարակական կառուցվածք, որը նկատելիորեն տարբերվում է նրանից, ինչ ցանկանում են նրան առաջարկել կամ փաթաթել հարեւան Ադրբեջանից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ