14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Նախկին նախարարը նկատում է՝ ահռելի աշխատանք է արել…

Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը ժամանակին չի խոսել կոռուպցիայի մասին: Զարմանում է , երբ իրեն նմանատիպ հարց են հղում:

«Գոյություն ունի Հայաստանի Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության երկու տեսակ: Հասարակական վերահսկողությունն իրականացնում է հասարակությունն ու զանգվածային լրատվամիջոցները: Ժողովրդավարական վերահսկողությունն իրականացնում է ՀՀ նախագահը, Կառավարությունը, Ազգային ժողովը, Վերահսկիչ պալատը, ԱԱԾ-ն, դատախազությունը: Գոյություն ունի դրա երկրորդ մասը՝ պաշտպանության նախարարի անձնական վերահսկողական մարմինները: Որեւիցե մի նախարարի ընթացքում այդքան բացահայտումներ չեն եղել, որքան իմ ժամանակ, դրանք հրապարակային չեն եղել՝ ելնելով նախարարության գործունեության առանձնահատկությունից»,- այսսօր՝ Երևանի Ավան համայնքում  կայացած քարոզարշավից հետո հայտարարեց  Սեյրան Օհանյանը:

Նախկին նախարարի խոսքով՝  ինքն ահռելի աշխատանք է կատարել կոռուպցիոն ռիսկերի բացահայտման ուղղությամբ, մասնավորապես կադրային քաղաքականության, սոցիալական խնդիրների լուծման, զոհված զինծառայողների եւ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ. «Զորակոչի մեջ կարելի է ասել՝ եղել է հեղափոխություն. Նախկին կոռուպցիոն ռիսկերը հասցվել են մինիմումի, քանի որ ներդրել ենք վիճակահանության մեխանիզմը»:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ