14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Ընտրակաշա՞ռք. տենց բան չկա, մոռացե՛ք»

«Մեր համայնքում  տարբեր քաղաքական ուժեր եկել են, քարոզարշավի շրջանակում ներակայացրել իրենց ծրագրերը: Չկա մի քաղաքական ուժ, որի նկատմամբ մենք տրամադրվածություն, կամ որ  մեկին ասենք՝ եկե՛ք, մյուսին ասենք՝ մի՛ եկեք: Մարդիկ փողոց են դուրս գալիս, բոլորին էլ լսում են: Կռիվներ ու վեճեր չեն լինում», –Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Արարատի մարզի Այգեպատ համայնքի ղեկավար Սերյոժա Պետրոսյանը:

Վերջինս շեշտեց՝ գյուղացիների հետ, բնականաբար, հաճախակի հանդիպում է, զրուցում և գիտի՝ իրենց համայնքում ընտրակաշառք չեն բաժանում:
Սերյոժա Պետրոսյանին մեր հարցը նույնիսկ զարմացրեց, որ հարց ուղղեցինք՝ փորձելով հասկանալ՝  Այգեպատ համայնքում լուրեր պտտվո՞ւմ են ընտրակաշառք բաժանելու ու ստանալու մասին:

«Ընտրակաշա՞ռք. տենց բան չկա, մոռացե՛ք», – ասաց համայնքապետը ու հավելեց՝ Այգեպատ համայնքի բնակիչները քաջ գիտակցում են, որ քվեն վաճառել չի կարելի: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ