24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մեծագործությունից մինչև ծիծաղելին կես քայլ է (տեսանյութ)

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, ազատամարտիկ Վարդան Մալխասյանի խոսքով` մարդը, հնարավոր է, որ իր գործունեության ընթացքում դիրքորոշում փոխի, կանգնի, ասի` հերիք է սխալներ թույլ տամ, վերադառնամ դեպի ժողովուրդ: «Սա նորմալ բան է, եթե իհարկե մարդը չի փոխում իր դիրքորոշումը շահ ստանալու համար, ոչ թե նյութապաշտության համար»,-Henaran.am-ի հարցին, թե ինչպս է վերաբերում նրան, որ իրենց նախկին դաշնակից, աջակից Ռազմիկ Պետրոսյանն այժմ միացել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին ու առաջադրվել է հենց նույն ընտրատարածքում` Արագածոտնում:

Ըստ Վ. Մալխասյանի` եթե պետական պաշտոնյան հետ է դառնում դեպի ժողովուորդը, առաջին հերթին  պետք է բացատրություն ու գնահատական տա իր հետագծին և նե8ողություն խնդրի ժողովրդից իր թույլ տված սխալների համար: «Մեր ժողովուրդը շատ մածոհոգի է, ու, հնարավոր է, ների»,-նկատեց նա:

Նա հիշեցրեց, որ Վարդան Օսկանյանն էլ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ դեռ Արտաքին գործերի նախարար էր, ու իր մեղքն էլ կա այդ ամենում: Նա էլ, Սեյրան Օհանյանն էլ ներողություն պիտի խնդրեն:

Իսկ ինչ վերաբերում է Ռազմիկ Պետրոսյանին, ապա Վարդան Մալխասյանն ընգծեց, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում իր ուղին:

«Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր ճանապարհը, բայց մի բան կա` մեծագործությունից մինչև ծիծաղելին կես քայլ է…»:

Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ