13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Թարմ արյան կարիք կա. ռուս ազատամարտիկը՝ Վիգեն Սարգսյանին

«Այլազգի եմ ու վատ հայերենով եմ խոսում, կանտուզյա տարած ու վիրավոր տղա  եմ, բայց ասելու բան ունեմ»,-Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին դիմեց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության և նախարարի հանդիպմանը ներկա տղամարդը:

Ցավոք, Henaran.am-ի թղթակիցը չկարողացավ առանձին զրուցել ազատամարտիկի հետ:

«Երեխեքս ինձնից պահանջում են, ասում են, որ արյուն եմ տվել: Պարոն նախարար, ես չնայած վատ հայերեն եմ խոսում, բայց այս երկրի համար արյուն եմ տվել: Այս երկիրը հիմա թարմ արյան, ասածս նոր սերնդին է վերաբերվում, կարիք ունի: Ես փողոցում եմ ու տուն չունեմ: Երեխեքս ինձ մեղադրում են»,-ասաց տղամարդը, որը մեր տեղեկությամբ ռուս էր:

Նախարարը լսեց ազատամարտիկին ու նկատեց.«Ես վատ հայերենն էլ եմ հասկանում: Նախընտրական խոստումներ չեմ տալիս, ես իրատեսական բաներից կարող եմ միայն խոսել, բայց լավ հասկանում եմ Ձեզ: Կամավոր գնալուց հաստատ բնակարանի մասին չեք մտածել ու գիտեմ, որ պետք լինի էլի կգնանք, բայց հիմա բանակարնի հարց եք բարձրացնում….»:

Նախարարը խոստացավ իր ուժերի ներածի չափով մտածել այս կարգի հարցերի շուրջ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ