18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 12, 2016

Սոցիալական ԶԼՄ-ների «լավագույն ընկերը» դարձել է սադրանքը

Արդի հասարակության շրջանում սոցիալական ցանցերի դերն ավելի է մեծանում, քանի որ դրանց կարևոր յուրահատկություններից է ինտերակտիվությունն ու իշխանության լծակներից զատ ազատ խոսքի իրավունքի հարթակի  տրամադրումը: Սոցիալական ԶԼՄ-ներին հետևյալ հատկանիշներն են դարձնում ակտուալ՝  հնարավորություն է ընձեռվում  իրականացնել սոցիալական, քաղաքական և քարոզչական  գործունեություն,   որը պարունակում է  հետադարձ կապի մեխանիզմ, հնարավորություն արագ արձագանքելու քաղաքացիների հարցերին: Սոցիալական ԶԼՄ-ների միջոցով […]

Սողոմոն Քոչարյանի դեպքը ուրիշ էր

«Հայաստանում ցմահ ազատազրկվածների թիվը մոտ 100 է:  Նրանցից ոչ ոք վերջին տասնամյակում վաղաժամկետ ազատ չի արձակվել»,-տեղեկացնում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեյի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: Անդրադառնալով Սողոմոն Քոչարյանի դեպքին փաստաբանը նշեց, որ դա չի համարում վաղաժամ ազատ արձակման դեպք. «Նրան ազատ արձակեցին հիվանդության պատճառով եւ մեկ շաբաթ անց, անկողնուն գամված, նա մահացավ: Այնպես որ, նա ազատության մեջ […]

Սահմանադրական դատարանը վաղը կքննարկի Գյումրու ընտրությունների բողոքարկման հարցը

Գյումրու ավագանու ընտրությունների վերաբերյալ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորը դիմել էին Սահմանադարական դատարան: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Henaran.am-ին հայտնեց, որ գործն ընդունվել է վարույթ: Վաղը Սահմանադրական դատարանը աշխատանքային խորհրդակցություն կհրավիրի, որպեսզի նշանակեն առաջին նիստի օրը: Հիշեցնենք, որ պատգամավորները բողոքում են մանդատների բաշխումը: «Մենք բողոքարկում ենք, քանի որ չի կարող քաղաքացիների ավելի քիչ ձայներ ստացած քաղաքական […]

«Գյուղացիների վիճակը ծայրահեղ ծանր է»

Սեպտեմբեր ամսին մթերած լոլիկի գումարները Արմավիրի մարզի բնակիչները դեռ  չեն ստացել: ««Նոյան»-ին ենք պոմիդոր հանձնել, Արտաշատի պահածոների գործարանին, Պռոշյանին գործարանին ու «ՄԱՊ»-ին: Միայն  «ՄԱՊ»-ն է վճարել գյուղացիներին»,- Henaran.am-ի հետ զույցում ասաց Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը: «Այդ գործարանի ներկայացուցիչներն ասում են՝ մոտակա ժամանակներում կվճարեն գյուղացիներին: Կվճարեն, հենց որ հնարավորություն ունենան: Իսկ գյուղացին ահավոր վատ իրավիճակում է […]

Բացահայտվել է Վանաձորում տեղի ունեցած դանակահարությունը

Լոռու մարզային քննչական վարչությունը բացահայտել է Վանաձորում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած դանակահարությունը: 2016 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 23:50-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի կողմնային պատի ծակած-կտրած վերքով բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Վահրամ Գրիգորյանը: Վերջինս անմիջապես վիրահատվել է. նրա մոտ ախտորոշվել է «որովայնի առաջնային պատի թափանցող վնասվածք, […]

Ե՛վ քաղաքական դաշտն է մեղք, և՛ մեր ընտրողներն են մեղք

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը պնդում է, որ ընդդիմության զարգացումն ու ընդհանրապես դաշինքների ստեղծումը ողջունելի է, բխում է նաև իշխանության շահերից: «Կուսակցությունների ստվար զարգացումը, նկատի ունեմ թվային առումով, հուշում է, որ ժամանակն է, որ միավորվեն, համախմբվեն, միասին հանդես գան, որովհետև և՛ քաղաքական դաշտն է մեղք, և՛ մեր ընտրողներն են մեղք, որ պետք է կողմնորոշվեն […]

Միխայիլ Պիոտրովսկին՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում

Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Տնօրեն Գագիկ Գյուրջյանի ուղեկցությամբ շրջելով և ծանոթանալով հիմնական ցուցադրության մաս կազմող Բորիս Պիոտրովսկուն նվիրված անկյանը, Միխայիլ Պիոտրովսկին իր երախտագիտությունն է հայտնել բարձր գնահատանքի և առանձնահատուկ վերաբերմունքի համար: Այնուհետ «էրմիտաժի» գլխավոր տնօրենը մասնակցել է թանգարանում կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Երևանի գլխավոր […]

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը դատապարտել է Ստամբուլի պայթյունները

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը  դատապարտել է դեկտեմբերի 10-ի երեկոյան` Ստամբուլում տեղի ունեցած պայթյունները: Ինչպես հաղորդում է թուրքական «Yenisafak» թերթի կայքը, այդ մասին Քարթերը գրավոր հայտարարություն է արել, որում մասնավորապես նշվում է, որ այդ ահաբեկչական հարձակումը միայն ավելի է ամրապնդելու ԱՄՆ-ի  և վերջինիս դաշնակից հանդիսացող Թուրքիայի համերաշխությունը նման երևույթների դեմ պայքարում: Քարթերը նաև շեշտել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի