17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 12, 2016

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 14-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը: Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա թաղամասի, Գրիգոր Լուսավորչի, Լազոյի, Կարա Մուրզայի, Բրյուսովի, Կաշեգործների, Բունիաթյան, Լեոյի, Գետառի փողոցների, Արշակունյաց 1-34, Պարոնյան 1-15, Ագաթանգեղոս 1-6 համարների, Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից կառույցների եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի, Արաբկիր վարչական շրջանի՝ […]

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի արաբագետ Սարգիս Գրիգորյանը: ԹԵՄԱ՝ նոր իրողություններ սիրիական հակամարտությունում` Հալեպում տեղի ունեցող զարգացումներն ու Պալմիրայի վերանվաճումը Իսլամական պետության կողմից:

12 օր հացադուլի մեջ գտնվող ազատամարտիկը ցնցող հայտարարություն արեց և ձայնագրություն հրապարակեց /վիդեո/

Արդեն 12 օր կառավարության դիմաց հացադուլ իրականացնող ազամարտիկ Սարգիս Ղազարյանը, ինչպես նախապես մեզ հետ զրույցում հայտնել էր  այսօր հենց կառավարության դիմաց հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց ձայնագրություններ, որտեղ հնչում են ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի անունները: Ղազարյանի պահանջը իրավական հարթության վրա է: Նա հայտնում է, որ  ինքը խարդախության զոհ է դարձել՝ […]

«Կեցցե՛ս, Հենո ջան»

«Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի միակ գոլը «Տոտենհեմի» հետ կայացած ծանր խաղում հերթական հաղթանակը պարգևեց «կարմիր սատանաներին»: Մեր տաղանդաշատ ֆուտբոլիստը իր բացառիկ տեխնիկայի, խաղային հիանալի հնարքների ու կամային բարձր հատկանիշների շնորհիվ դարձել է անգլիական միլիոնավոր ֆուտբոլասերների կուռքն ու իրական գլուխցավանք առաջացրել մրցակիցների համար: Արդեն որերորդ խաղն անընդմեջ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ հռչակվելու իրողությունը բունդեսլիգայի տիտղոսը […]

Ինչու է Մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողը մեկնում Հունաստան

Դեկտեմբերի 12-ին Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, դասախոսներ, ուսանողներ։ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող՚ մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու բուհի ուսանողական խորհուրդը: Բուհի տասը ֆակուլտետներից […]

Ֆրանսիայի Սենատը ճանաչել է Իրաքի եզդիների ցեղասպանությունը

Ֆրանսիայի խորհրդարանը կիրակի ընդունել է բանաձև՝ԴԱԻՇ  ահաբեկչական կազմակերպության կողմից Իրաքում և Սիրիայում եզդիների ցեղասպանության գործով: «Մենք շարունակում ենք բանակցել ֆրանսիացի գործընկերնրի հետ և հուսով ենք,որ Ֆրանսիական Սենատի կողմից ընդունված բանաձևը կօգնի եզդիների հանդեպ կատարված հանցագործությունները ճանաչել դրանք, որպես ցեղասպանություն».- ասել է Ֆրանսիայի եզդիների միության նախագահ Վիտալի Նաբիևը՝ ավելացնելով, որ այս բանաձևը իրենց երկու տարվ աշխատանքի […]

Գուրգեն Արսենյանի որդին իրեն մեղավոր է ճանաչել

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացել է պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու` Գուրգեն Արսենյանի եւ ընկերների գործով դատավարությունը: Դատական նիստի մեկնարկին ամբաստանյալներ Գուրգեն Արսենյանը, Արմեն Ներսիսյանը եւ Գուրգեն Գրիգորյանը միջնորդել են, որ արագացված դատական քննություն անցկացնել: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքներն ընդունել են եւ իրենց մեղավոր ճանաչեցին:  Դատական նիստը հետաձգվել է […]

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն: Հանդիպմանը մասնակցել է նաև Միխայիլ Պիոտրովսկու որդին՝ Բորիս Պիոտրովսկին: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար և համոզմունք է հայտնել, որ Պիոտրովսկիների այս այցը երկար կմնա նրանց հուշերում: «Այսօր միասին կմասնակցենք նաև Ձեր հոր՝ Բորիս Պիոտրովսկու հիշատակը հավերժացնող հուշատախտակի հանդիսավոր […]

Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված