27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

12 օր հացադուլի մեջ գտնվող ազատամարտիկը ցնցող հայտարարություն արեց և ձայնագրություն հրապարակեց /վիդեո/

Արդեն 12 օր կառավարության դիմաց հացադուլ իրականացնող ազամարտիկ Սարգիս Ղազարյանը, ինչպես նախապես մեզ հետ զրույցում հայտնել էր  այսօր հենց կառավարության դիմաց հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց ձայնագրություններ, որտեղ հնչում են ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի անունները:

Ղազարյանի պահանջը իրավական հարթության վրա է: Նա հայտնում է, որ  ինքը խարդախության զոհ է դարձել՝ 55 հազար դոլար գումար, պայմանագրով տալով «Արցախբանկի» աշխատակից Անուշիկ Շահրամանյանին, որը այդպես էլ գումարը չի վերադարձրել: Ղազարյանը պնդում է նաև , որ Անուշիկ Շահրամանյանի տվել 4 500 դոլար արժողությամբ ոսկեղեն:

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սակայն վաշխառության համար Սարգիս Ղազարյանին դատապարտել է տուգանքի՝ 300 000 ՀՀ դրամի չափով:

Հրապարակած ձայնագրություններում զրույց է ընթանում Սարգիս Ղազարյանի և Անուշիկ Շահրամանյանի միջև, որտեղ Անուշիկը նշում է Արագած Ախոյանի անունը, ըստ որի` Աշոտ Մալխասյանը, ով «Արցախ» բանկի կառավարիչն է, գումարը տվել է Արագոյին, նույն ինքը՝ Արագած Ախոյանին, որը շենքը ունի, որ բնակարանները այս ինչ ժամանակներում հանձնվելու են:

Նշենք, որ պատգամավոր Արագած Ախոյանի հետ կապվելմեզ  դեռ չի հաջողվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ