17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 12, 2016

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղրղզստանի վարչապետի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 12-ին Բիշքեկում հանդիպել է Ղրղզական Հանրապետության վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընտրական գործընթացների ժողովրդավարական բնույթն ու թափանցիկությունը ՀԱՊԿ եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում: ՀՀ ԱԺ փոխխոսնակը կարեւորել է ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցված, փոխշահավետ աշխատանքը միջազգային հարթակներում եւ շնորհավորել հանրաքվեի […]

Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ. վիրահատության կարիք չկա

«Մանչեսթեր Յունայթեդի»  գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի մասին:   «Ամենայն հավանականությամբ,Մխիթարյանը հաջորդ հանդիպումը բաց կթողնի, բայց ոչ մի  լուրջ բան չկա, վիրահատության կարիք չկա: Շատ էի վախենում, որ  Մխիթարյանը  մի քանի շաբաթ չի կարողանա խաղադաշտ դուրս գալ, բայց երեւում է՝ այդպես չէ: Առավելագույնը մեկ շաբաթ […]

Ղափամայի տոն Թբիլիսիում /ֆոտո/

Հայկական խոհանոցը հայ ազգային մշակույթի մի մասն է, իսկ նրա մոռացված էջերի արդիականացումը համայնքային կառույցների գործունեության նպատակներից մեկը: 2016 թվականի դեկտեմբերի 11-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բաակում, կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագից հետո, հավատացյալները մասնակցեցին հայ ազգային ճաշատեսակ ղափամայի տոնին: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ […]

Դժվար է ասել` կհաջողվի, թե ոչ

«2008 թվականից հետո իշխանությունները շատ սխալներ են գործել, որ ընդդիմությունը, ցավոք սրտի, չկարողացավ դրանք օգտագործել իր օգտին, և հիմա դժվար է ասել կհաջողվի այդ բոլոր սխալներից հետո որևէ հաջողության հասնել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` պատասխանելով հարցին, թե համաձայն է, որ հիմա պարարտ հող է ստեղծված ընդդիմության համար առաջ գնալու` հաշվի առնելով իշխանության բացթողումները: Քաղաքագետը […]

Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը եկած տղամարդը մահացել է. դժբախտ դեպք Գյումրիում

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին Գյումրիում դժբախտ դեպք է պատահել: Դեպքը պատահել է ԲՀԿ նախկին առաջնորդ  Գագիկ Ծառուկյանի Գյումրի այցի ժամանակ: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում հավաքված բազմության հրմշտոցի ժամանակ վատացել է քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը: Տղամարդը կորցրել է գիտակցությունը և հիվանդանոց տեղափոխվել: Հիվանդանոցի ճանապարհին  նա մահացել է: Արդեն հայտնի է մահացածի անձը: 59-ամյա Ներսես Մելքոնյանը Գյումրի քաղաքի բնակիչ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ

Աշխատանքային այցով դեկտեմբերի 08-11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ: Հանրապետության Նախագահը նման հանդիպում ունենալու պատրաստակամություն հայտնել էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ օրեր առաջ ունեցած հանդիպման ժամանակ: Արցախի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ և ԼՂՀ մշակույթի նախարարները: […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Մխիթարյանը հաղթանակ պարգևեց իր թիմակիցներին

Անգլիայի առաջնության 15-րդ մրցափուլում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով (1:0) հաղթել է Լոնդոնի «Տոտենհեմին»: Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի»  մեկնարկային կազմում էր և 29-րդ րոպեին դարձավ հանդիպման միակ գոլի հեղինակը: 85-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը աջ եզրից  անցում է կատարեց և Դենի Ռոուզը կանոնների կոպիտ խախտում արեց: Արդյունքում  Մխիթարյանը  ցավալի վնասվածք է ստացավ, ինչից հետո […]

Հակառակորդը 14 անգամ արկակոծել է հայկական դիրքերը

Դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հորադիզ/ ուղղությամբ տեղակայված իր հենակետերից հակառակորդը 82 մմ-ոց ականանետերից 14 անգամ արկակոծել է հայկական դիրքերը: Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը առաջնային գծի մի շարք հատվածներում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 30 անգամ` հայկական  դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված