20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դժվար է ասել` կհաջողվի, թե ոչ

«2008 թվականից հետո իշխանությունները շատ սխալներ են գործել, որ ընդդիմությունը, ցավոք սրտի, չկարողացավ դրանք օգտագործել իր օգտին, և հիմա դժվար է ասել կհաջողվի այդ բոլոր սխալներից հետո որևէ հաջողության հասնել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` պատասխանելով հարցին, թե համաձայն է, որ հիմա պարարտ հող է ստեղծված ընդդիմության համար առաջ գնալու` հաշվի առնելով իշխանության բացթողումները:

Քաղաքագետը հիշեցրեց, որ նույն ընդդիմությունը 2012-ի Ազգային ժողովի ընտրություններին էլ լավ արդյունքներ չցուցաբերեց այն դեպքում, երբ բոլորին պարզ էր, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ձախողված էր բոլոր առումներով. «Ամպագորգոռ հայտարարությունները, որ հասարակությունը լսում էր նրանից, հայտնի էր, որ խոսքեր էին: Հիմա տեսնենք` ինչ կլինի, կարծես թե ՀՀԿ-ն փորձում է ուղղել բոլոր խոշոր բացթողումները, որ թույլ է տվել վերջին 10 տարիներին, տեսնենք` ինչ արդյունք կազդարարվի, ու ինչպես կօգտվի սրանից ընդդիմությունը»,-նկատեց նա:

Ըստ Գ. Համբարյանի` եթե արդյունքները հանրության համար շոշափելի չլինեն, ընդդիմության համար իսկապես պարարտ հող կստեղծվի: «Սակայն ընդդիմութան համար էլ խնդիրներ կառաջանան, քանի որ ռեյտինգային կարգով ու համամասնական ցուցակները գործող իշխանությունները քաղաքականացնում են մարզային էլտիային, և այստեղ խնդիրն այն է, որ ընդդիմությունը պետք է շատ խարիզմատիկ և ճանաչված դեմքերի առաջ բերի մարզերում, որպեսզի կարողանա իշխանություններից ձայն տանել»,-եզրափակեց քաղաքագետը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ