17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 12, 2016

Խստացված հսկողություն` դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հատուկ խստացված հսկողություն սահմանել՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում Ամանորի  առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:

Ծառուկյանի նվերը

Գյումրիում էր ԲՀԿ նախկին առաջնորդը։ Երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Գագիկ Ծառուկյանը մեկնեց Գյումրիի «Ավտոկայան» տնակային թաղամաս, այնուհետև «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպություն, որը բարեգործների օգնությամբ  բնակարանով, ֆինանսական միջոցներով ու վառելափայտով աջակցում է տնակում ապրող գյումրեցիներին։  Գագիկ Ծառուկյանը 10 միլիոն դրամ հատկացնեց կենտրոնի նախագահ Վահան Թումասյանին տնակում ապրողներին օգնելու համար։ Զոհված զինվորների ընտանիքներին  տրամադրեց […]

Աստծո ահավոր անունը զուր տեղն իրենց բերանն են առնում

Նրանք, ովքեր սովորաբար սուտ կամ ճիշտ՝ փողոցների ու հրապարակների վրա Աստծո ահավոր անունը զուր տեղն իրենց բերանն են առնում, մեծ, սաստիկ ու դառը պատիժ պիտի կրեն Աստծուց արդար դատաստանի օրը, եթե ետ չդառնան այդ չար սովորությունից: Բոլոր ստախոսները, եթե ետ չդառնան ու չապաշխարեն, սատանայի հետ կորստի պիտի մատնվեն, համաձայն այն խոսքի, թե. «Տերը կկործանի բոլոր […]

Ցմահների վաղակետ ազատման նախադեպ Հայաստանում չկա.փաստաբան /վիդեո/

«Արդեն 20 ցմահ դատապարտյալ հատել է 20 տարվա շեմը, բայց որեւէ դեպք չկա, որ որեւէ մեկը վաղաժամ ազատ արձակվի:  Դա արդեն քաղաքականություն է, այլ ոչ թե օրինաչափություն, այլապես գոնե մեկ-երկու հոգի այսքան ժամանակ ազատ արձակված կլիներ։  Հայաստանում չի գործում ցմահների վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտ»,- այսօր՝ դեկտեմբերի 12-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց […]

«Սանիթեք» ընկերությունը ներկայացնում է ձնամաքրման ընթացիկ աշխատանքների տվյալները

Հանգստյան օրերին Երևանում տեղացած ձյան մաքրման աշխատանքներնիրականացվել են ավելի քան 41 հատուկ մեքենասարքավորումներով, որոնք զուգահեռաբար աշխատել են նախևառաջ կենտրոնական, այնուհետև երկրորդային փողոցներում: Մայթերի ձնամաքրմանաշխատանքների համարօգտագործվել են 48 հատուկ մեքենաներ: Ընկերության 350 աշխատակիցներ աշխատել են 15 ժամ շարունակ բոլոր վարչական շրջաններում:Թեևձյան տեղումներն առատ չէին, սակայն ցածր ջերմաստիճանի պատճառով փողոցներին ու մայթերին մերկասառույց էր գոյանում, որը մշակվում […]

Կարեն Կարապետյանը և Էդուարդո Էռնեկյանը քննարկել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Վարչապետը բարձր է գնահատել Էդուարդո Էռնեկյանի գործունեությունը մեր երկրում, նշել, որ նա Հայաստանի տնտեսությունում ամենախոշոր ու հաջողակ ներդրողներից է, և կառավարությունը պատրաստ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը: Կարեն Կարապետյանը և Էդուարդո Էռնեկյանը մտքեր են փոխանակել Հայաստանում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի, ինչպես նաև տարբեր ոլորտներում նոր […]

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կնշի աշխարհի ամենախոցելի երեխաների համար տարված իր աշխատանքի 70 տարին

Իր հիմնադրման 70 ամյակին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կտոնի աշխարհի երեխաների համար կատարված հսկայական առաջընթացը, ինչպես նաև ձեռքբերումները Հայաստանում:  Երևանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի 70-ամյակը նշող միջոցառումը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 12-ին Ավետիսյան դպրոցում՝ Բաբաջանյան 42/7, ժամը 18:00-20:00: Լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում ենք ներկա գտնվել ժ.17:30-18:00 հարցուպատասխանի և հարցազրույցների համար: Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ կառավարության, հասարակական և մասնավոր հատվածների գործընկեր-ներկայացուցիչները, ինչպես նաև […]

Պայքարը Տեր-Պետրոսյանի կամ Ծառուկյանի դեմ չի լինելու (վիդեո)

«Սահմանադրությունը չի խոչընդոտում նրանց այդ գործունեությամբ զբաղվել, և իրենք այդ հայտը ներկայացրել են: Լևոն Տեր- Պետրոսյանին մասով չեմ կասկածում, որ կծավալի ընդդիմադիր գործունեություն, Գագիկ Ծառուկյանի մասով ժամանակը ցույց կտա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ իր ղեկավարած կուսակցության, «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև այսօր ձևավորված  դաշինքը չի զբաղվելու այդ քաղաքական […]

Հայտնաբերվել է դի

Դեկտեմբերի 12-ին, ժամը 02.40-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում քաղաքացու դի կա, որին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1937 թ. ծնված Ե. Թ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված