14 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանի նվերը

Գյումրիում էր ԲՀԿ նախկին առաջնորդը։ Երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Գագիկ Ծառուկյանը մեկնեց Գյումրիի «Ավտոկայան» տնակային թաղամաս, այնուհետև «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպություն, որը բարեգործների օգնությամբ  բնակարանով, ֆինանսական միջոցներով ու վառելափայտով աջակցում է տնակում ապրող գյումրեցիներին։  Գագիկ Ծառուկյանը 10 միլիոն դրամ հատկացնեց կենտրոնի նախագահ Վահան Թումասյանին տնակում ապրողներին օգնելու համար։ Զոհված զինվորների ընտանիքներին  տրամադրեց 1-ական միլիոն դրամ, և զոհված զինվորի ընտանիքի  նվիրեց բնակարան։

Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման էին եկել շատերը, ովքեր խնդրում էին  աջակցություն։ Բայց շատերը դժգոհ էին հանդիպումից, քաշքշուկից, որ չկարողացան  իրենց խնդրանքն ասել «մեծ բարերարին»․ «Ամոթ է, ամոթ, ես ինչ անշնորհք ձևով կվարվին»:

Գագիկ Ծառուկյանը միայն հորդորում էր մոտենալ Վարդևան Գրիգորյանին՝ օգնություն ստանալու, նրան տալով 30 միլիոն դրամ կարիքավորների բաժանելու համար։

Իսկ այն հարցին, թե ինչպես գնահատում Գյումրիի ու գյումրեցիների վիճակը, նշեց, որ այս անգամ  օգնություն խնդրողները շատ էին․ «Ես  30 տարի գյումրեցիների հետ կապի մեջ եմ և՛ գործնական, և՛ բիզնեսի, և՛բարեկամական։ Տեսնելով ուրախ, զվարթ, ժպտող, հյուրասեր, էն ժամանակ, որ գալիս  էինք, եթե նոր բան դուրս եկած լիներ, առաջինը Գյումրիում էր։ Էն ուրախ ժողովրդի այս վիճակը տեսնելով՝ ցանկացած հայրենասեր մարդ իրեն շատ վատ է զգում»։

Քաղաքականություն վերադառնալու մասին էլ ասաց, որ մոտ օրերս  հայտարարություն կանի․ «Անձնական խնդիր չունեմ, պաշտոնի կարիք չունեմ, բայց կարիք ունեմ, որ իմ ժողովրդի դեմքին ժպիտ լինի, իմ ժողովուրդը երջանիկ լինի, արտագաղթ չլինի, պետությունը հզոր լինի, հզոր պետությամբ բոլոր խնդիրները կկարգավորվեն։ Այսօր Ղարաբաղի խնդիր ունենք, տեսնելով, որ մենք հզոր ենք, ուրեմն խաղաղ բանակցային կարգով բոլոր հարցերը կլուծենք։Նոր բաներ չեմ ասում, միշտ էլ ուժեղի հետ հաշվի են նստում, իսկ ուժեղ լինելը եթե մասնատվում է, ուժեղ չեն կարող լինել, պիտի ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվելով՝  անձնականը մի կող դնել, լինի արդարություն , վստահություն, մրցակցություն»,- այսպես պատճառաբանեց իր հավանական վերադարձը Գագիկ Ծառուկյանը։

15451322_1490963267598461_1942664376_n15497831_1490961840931937_1075252412_n

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ