ՅՈՒՆԻՍԵՖ-ը կնշի աշխարհի ամենախոցելի երեխաների համար տարված իր աշխատանքի 70 տարին
Իր հիմնադրման 70 ամյակին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կտոնի աշխարհի երեխաների համար կատարված հսկայական առաջընթացը, ինչպես նաև ձեռքբերումները Հայաստանում:
Երևանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի 70-ամյակը նշող միջոցառումը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 12-ին Ավետիսյան դպրոցում՝ Բաբաջանյան 42/7, ժամը 18:00-20:00: Լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում ենք ներկա գտնվել ժ.17:30-18:00 հարցուպատասխանի և հարցազրույցների համար: Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ կառավարության, հասարակական և մասնավոր հատվածների գործընկեր-ներկայացուցիչները, ինչպես նաև երեխաներ:
Միջոցառմանը կներկայացվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր կարգախոսն ու համաշխարհային տեսահոլովակը, ելույթ կունենան Ավետիսյան դպրոցի և Թումո ստեղծարար կենտրոնի սաները: Ներկաները հնարավորություն կունենան աշխարհին իրենց ուղերձը հղելու առ այն, թե ինչ են ցանկանում յուրաքանչյուր երեխայի համար հաջորդ տասնամյակների ընթացքում:
ՅՈՒՆԻՍԵՖ–ի 70-ամյակի կապակցությամբ ս.թ. նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 11-ը Կ.Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի հինգ կայաններում, Դալմա ԳարդենՄոլում, ինչպես նաև Զվարթնոց օդանավակայանում տեղադրվել են ՅՈՒՆԻՍԵՖ–իգործունեությանն ու պատմությանը նվիրված ցուցանմուշներ: 2017 թվականի ընթացքումցուցանմուշների հավաքածուն կցուցադրվի Երևանի և հանրապետության այլքաղաքների հանրային վայրերում:
Ամյակի առթիվ, ս.թ. դեկտեմբերի 12-ի երեկոյան ժ. 19:00-21:00 ՀՀ կառավարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհրդանշող կապույտ գույնով:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնադրվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից, որի նպատակն է օգնել ետպատերազմյան Եվրոպայի, Չինաստանի և Միջին Արևելքի երկրների երեխաներին:
Կազմակերպությունն ամբողջովին հիմնված լինելով կառավարությունների, քաղաքացիական հասարակության, մասնավոր ոլորտի և մտահոգ քաղաքացիների կամավոր ներդրումների վրա՝ արագ ընդլայնվեց և 1955թ. արդեն աշխատում էր ավելի քան 90 երկրների երեխաների համար:
Այսօր, ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեխաների համար աշխատող աշխարհի ամենամեծ կազմակերպությունն է, որն իր 13,000 ազգային և միջազգային աշխատակիցների ջանքերով և գործընկերների հետ միասին աշխատում է 190 երկրներում և տարածքներում յուրաքանչյուր երեխայի համար: