«Սանիթեք» ընկերությունը ներկայացնում է ձնամաքրման ընթացիկ աշխատանքների տվյալները
Հանգստյան օրերին Երևանում տեղացած ձյան մաքրման աշխատանքներնիրականացվել են ավելի քան 41 հատուկ մեքենասարքավորումներով, որոնք զուգահեռաբար աշխատել են նախևառաջ կենտրոնական, այնուհետև երկրորդային փողոցներում: Մայթերի ձնամաքրմանաշխատանքների համարօգտագործվել են 48 հատուկ մեքենաներ:
Ընկերության 350 աշխատակիցներ աշխատել են 15 ժամ շարունակ բոլոր վարչական շրջաններում:Թեևձյան տեղումներն առատ չէին, սակայն ցածր ջերմաստիճանի պատճառով փողոցներին ու մայթերին մերկասառույց էր գոյանում, որը մշակվում է աղի ու շլաքային ավազի խառնուրդով: Նշենք, որ այս պահին աշխատանքները դեռևսշարունակվում են ավելի բարձրադիր վարչական շրջաններում, ինչպես նաև բակերում:
Ըստ կանխատեսումների՝ երեքշաբթի երեկոյից սկսած ձյան՝ այս անգամ ավելի առատ տեղումներ են սպասվում, ինչի առնչությամբ «Սանիթեք» ընկերությունը վստահեցնում է, որ անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկվենձնամաքրման աշխատանքները միջազգային չափորոշիչներով իրականացնելու համար:
«Սանիթեք» ընկերությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն բնակիչներին, ովքեր հանգստյան օրերին օգնել են ընկերության աշխատակիցներին թե՛ գործնական մասնակցությամբ, և թե՛ ընկերությանՖեյսբուքյան էջին հասցեներ ու մեկնաբանություններ ուղարկելով: Ընկերությունը հորդորում է բնակիչներին որևէ խնդիր նկատելու դեպքում շարունակել զանգահարել թեժ գծի՝ 80-90 հեռախոսահամարին, գրել «Սանիթեքի» պաշտոնական էջին Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ https://www.facebook.com/SanitekArmenia/:
Հավելենք, որ «Սանիթեք» ընկերությունը պարբերաբար զեկուցելու է Երևանի բնակիչներինձնամաքրման աշխատանքների ընթացքի, ինչպես նաև հնարավորության դեպքում ներկայացնելու է տեղեկատվություն այն մասին, թե տվյալ պահին որ փողոցներում են իրականացվում ձնամաքրման աշխատանքներ: