17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սահմանադրական դատարանը վաղը կքննարկի Գյումրու ընտրությունների բողոքարկման հարցը

Գյումրու ավագանու ընտրությունների վերաբերյալ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորը դիմել էին Սահմանադարական դատարան: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Henaran.am-ին հայտնեց, որ գործն ընդունվել է վարույթ:

Վաղը Սահմանադրական դատարանը աշխատանքային խորհրդակցություն կհրավիրի, որպեսզի նշանակեն առաջին նիստի օրը:

Հիշեցնենք, որ պատգամավորները բողոքում են մանդատների բաշխումը:

«Մենք բողոքարկում ենք, քանի որ չի կարող քաղաքացիների ավելի քիչ ձայներ ստացած քաղաքական ուժը առաջադրել քաղաքապետի թեկնածու։ Սա վտանգավոր է, քանի որ վաղը կարող է՝ խորհրդարանական ընտրություններում մի որևէ կուսակցություն, որը ստացել է օրինակ 11 տոկոս ձայն, բոնուսային համակարգի օգնությանբ հասցնի իր մանդատները 54-ի կամ ավելիի»,- ասաց Հովհաննես Մարգարյանը։

Երեք կուսակցություններ՝ «Բարգավաճ Հայաստանը», ԳԱԼԱ-ն և «Հայկական վերածնունդը» վիճարկում են Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 5-րդ կետը, որը վերաբերում է մանդատների 40 տոկոսից ավելին ստացած ուժին բոնուս հատկացնելուն: Այդ բոնուսի շնորհիվ է Գյումրիի քաղաքային  ընտրություններում «Բալասանյան» դաշինքը, որին սատարում էր իշխող Հանրապետական կուսակցությունը, ստացել է քաղաքի ավագանու 33 մանդատներից 17-ը (50 տոկոսից ավելի), թեև ընտրություններում դաշինքի օգտին քվեարկել էր ընտրողների 34 տոկոսը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ