26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ե՛վ քաղաքական դաշտն է մեղք, և՛ մեր ընտրողներն են մեղք

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը պնդում է, որ ընդդիմության զարգացումն ու ընդհանրապես դաշինքների ստեղծումը ողջունելի է, բխում է նաև իշխանության շահերից: «Կուսակցությունների ստվար զարգացումը, նկատի ունեմ թվային առումով, հուշում է, որ ժամանակն է, որ միավորվեն, համախմբվեն, միասին հանդես գան, որովհետև և՛ քաղաքական դաշտն է մեղք, և՛ մեր ընտրողներն են մեղք, որ պետք է կողմնորոշվեն այդքան շատ մեծ թվով կուսակցությունների անվանումների մեջ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը` խոսելով այսօր ձևավորված դաշինքի մասին:

Նշենք, որ այսօր «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստորագրեցին դաշինք, որով պայմանավորվեցին միասին հանդես գալ ապրիլին կայանալիք խորհրդարանական, ապա նաև Երևանի ավագանու ընտրություններին:

Հարցին, թե լուրջ մրցակից համարում են այս դաշինքին` հաշվի առնելով, որ կուսակցությունները քաղաքականապես մաքուր են, անցյալում լուրջ սխալներ չեն գործել, Ս. Ավետիսյանը պատասխանեց. «Դուք կարծո՞ւմ եք, որ ընտրություններից 5 ամիս առաջ կարող են այդպես լուրջ մրցակցային դաշինք ստեղծել: Դաշինք լինելու, ավելի ճիշտ` լուրջ մրցակից լինելու համար պիտի վաղուց ձևավորվեին ու վաղուց ներկայացնեին իրենց տեսլականը, նպատակները, ռազմավարությունը, տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ ցույց տային իրենց դիրքը: Այնպես չէ, որ միանգամից ստեղծեցինք դաշինք ու հաջողության են հասնելու ու լուրջ մրցակից են դառնալու, պետք է լուրջ պայքար տանել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ