26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 28, 2016

Ինչ լիազորություններ են տրվում ՄԻՊ-ին

ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց, և նիստերի դահլիճում քննարկվում է«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նածագիծը: Նախագծի հիմնական զեկուցողը՝ Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ օրենքի փոփոխությունը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: «Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության արդյունավետության բարձրացում, Պաշտպանի և նրա աշխատակազմի անկախության երաշխիքների ամրապնդում, ինչպես նաև որոշ՝ ոչ հստակ կամ […]

Քաղաքական մրցապայքարում սև PR-ը միշտ «օգնության ձեռք է մեկնում»

PR-ը բազմաթիվ ձևակերպումներ ունի։ Այն կարելի է համարել հասարակության հետ կապերի ապահովում և անձի իմիջի ստեղծում։ PR-ը տեղեկատվության միջոցով մարդկանց ղեկավարման լավագույն գործիքներից է: Ավելին նեղ իմաստով, PR-ը նպատակաուղղված է նորությունների ստեղծմանը՝ ստեղծվում է մի տեղեկատվություն, որի մասին խոսում են թե հեռուստաընկերություններում, թե թերթերում և թե սոցցանցերում: Ներկայումս շատ է օգտագործվում սև PR տերմինը, որը […]

Սպառողին չի կարելի թյուրիմացության մեջ գցել. Մելիտա Հակոբյան

Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը այսօր՝ նոյեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ասոցիացիան զայրացած է լրագրողների թերի լուսաբանման պատճառով: Հակոբյանը նշեց, որ վերջերս լրատվամիջոցները սկսել են սննդամթերքի շուկան ուսումնասիրել, փորձարկումներ անցկացնել լաբորատորիաներում ու արդյունքում սխալ տեղեկություններ են տարածում: Մելիտա Հակոբյաի խոսքով՝   նման հրապարակումները, երբ լաբորատոր ստուգման են ենթարկվում առաջնային սպառման […]

Փոքր Վեդիում կստեղծվի Շրջակա միջավայրի ու զբոսաշրջության տարածաշրջանային տեղեկատվական կենտրոն

Արարատի Օրհուս կենտրոնի համակարգողը հանդիպել է Արարատի մարզի Փոքր Վեդիի համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանին, քննարկել հարցեր առաջիկայում համայնքում նախատեսվող էկո զբոսաշրջության կնտրոնիև համայնքի հարևանությամբ գտնվող «Խոր Վիրապ» պետական արգելավայրի մասին, թե ինչպես այն կարող է օգտագործվել էկոզբոսաշրջության կազմակերպման շրջանակներում: Համայնքապետ Մարտիրոսյանը համակարգողին ներկայացրել է, թե նախատեսվող կենտրոնն ինչ գործունեություն է ծավալելու: Համայնքապետը նաև նարկայացրել է գյուղի […]

«Ինչու՞ խաբենք ձեզ ու մեզ»

«ՀՀԿ-ն նման է ամերիկյան քաղաքակրթությանը, որն ունեցել է ներհոսքի մի քանի ալիք: Տարբեր մարդիկ մտել են այդ մայրցամաք եւ հարստացրել նրա մշակույթը, քաղաքակրթությունը՝ դառնալով միաժամանակ ամերիկյան քաղաքակրթության մաս: ՀՀԿ-ն էլ յուրատեսակ ձուլարան է, որն ունեցել է ներհոսքի խոշոր ալիքներ»,-այսօր լրագրողների ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Աշոտյանը որպես ապացույց հիշատակեց Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, […]

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի համեմատաբար երիտասարդ անդամ-պետությունների շարքում է

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 16-րդ գագաթնաժողովին Մադագասկարի Հանրապետության հարգելի պարոն Նախագահ, Տիկնայք և պարոնայք պետությունների և կառավարությունների ղեկավարներ, Տիկնայք և պարոնայք պատվիրակությունների ղեկավարներ, Տիկին գլխավոր քարտուղար, Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության այս բարձրագույն մակարդակի հանդիպման առթիվ շատ ուրախ ենք գտնվել Ձեր երկրում, հարգելի պարոն Նախագահ։ Մեր խորին շնորհակալությունը […]

Միայնակ գայլի եղբորը ՔԿՀ-ում խոշտանգել են. փաստաբանը ահազանգում է

«Արարատ Խանդոյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է խոշտանգման: Նրան պահել են նկուղային հարկում գտնվող կոտրված ապակիով պատժախցում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատ Խանդոյանի պաշտպան՝ Արա Ղարագյոզյանը: Արա Ղարագյոզյանը փոխանցեց, որ Խանդոյանին 5 օրով տեղափոխել են նկուղային հարկում գտնվող խոնավ ու կոտրված ապակիով պատժախուց: Նշենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է  հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած […]

Նման բան չկա. մարզպետները գոհ են

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հերքում է մամուլում հայտնված լուրերը, թե մարզպետները դժգոհ են վարչապետ Կարեն Կարապետյանի սկսած կրճատումներին: «Ո՞վ ասաց, դա դուք եք ասում, նման բան չկա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Մարզպետն ընդգծեց, որ ոչ մի կրճատում էլ չկա, խոսվել է փոխմարզպետների կրճատման մասին, բայց դեռևս կրճատում չկա: Ինչ վերաբերում է վարչապետի՝ կուսակցական դառնալու փաստին, ապա […]

«Փոփոխություններ պետք է արվեն, այլապես անկայունություն կսկսվի»

«Ենթադրում եմ, որ մեր երկրում պետք է փոփոխություններ լնեն, քանի որ մեր երկրի  վիճակն  իսկապես վատ է: ՀՀԿ համագումարի ժամանակ, սակայն, չասվեց, թե ինչու է մեր վիճակն այսքան վատ, ովքեր են մեղավոր դրա համար, ու փոփոխություններ ու ինչ կոնկրետ քայլեր պիտի արվեն», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի