27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Փոփոխություններ պետք է արվեն, այլապես անկայունություն կսկսվի»

«Ենթադրում եմ, որ մեր երկրում պետք է փոփոխություններ լնեն, քանի որ մեր երկրի  վիճակն  իսկապես վատ է: ՀՀԿ համագումարի ժամանակ, սակայն, չասվեց, թե ինչու է մեր վիճակն այսքան վատ, ովքեր են մեղավոր դրա համար, ու փոփոխություններ ու ինչ կոնկրետ քայլեր պիտի արվեն», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ ընդգծելով, որ ՀՀԿ համագումարը խոստումնալից չէր:

«Այնտեղ խոսքի ազատություն չերևաց: Լավ գործը ազատ խոսքից է սկսվում: Առաջին տպավորությունից այն վատն էր: Դա փոփոխություններ մատնանշող համագումար չէր: Բայց պետք է արվեն փոփոխություններ, այլապես անկայունություն կսկսվի: Նրանք ստիպված են փոփոխությունների գնալ: Այս համագումարը բյուրոկրատական ակցիա էր,  ուժի ցուցադրություն: Ուզում էին ցույց տալ, թե իրենք շատ են, ուժեղ են: Սցենարիստը այս ամենը ճիշտ չէր հաշվարկել: Համագումարի ընթացքում ինքնաքննադատություն պիտի լիներ, անուններ պիտի հնչեին, մարդկանց անուններ, որոնց պատճառով մեր երկիրը այս վիճակին է հասել: Որոշ մարդկանց աննուններ պիտի կարդային ու դահլիճից դուրց հրավիրեին նրանց կամ էլ պիտի ասեին այս-այս մարդիկ հիմա դահլիճում չեն, մնում է՝ իրավապահները զբաղվեն նրանցով, բայց այս ամենը չարվեց», – ասաց Ազատ Արշակյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ