27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ինչու՞ խաբենք ձեզ ու մեզ»

«ՀՀԿ-ն նման է ամերիկյան քաղաքակրթությանը, որն ունեցել է ներհոսքի մի քանի ալիք: Տարբեր մարդիկ մտել են այդ մայրցամաք եւ հարստացրել նրա մշակույթը, քաղաքակրթությունը՝ դառնալով միաժամանակ ամերիկյան քաղաքակրթության մաս: ՀՀԿ-ն էլ յուրատեսակ ձուլարան է, որն ունեցել է ներհոսքի խոշոր ալիքներ»,-այսօր լրագրողների ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Աշոտյանը որպես ապացույց հիշատակեց Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, հիմա էլ Կարեն Կարապետյանի մուտքը ՀՀԿ. «Նրանք իրենց շրջանակում, գիտելիքներով հարստացրել են ՀՀԿ-ն: ՀՀԿ-ն այս տեսանկյունից ամենաճկուն ուժն է»:

Դիտարկմանը, թե ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանում վերանալու են մարդ-կուսակցությունները, սակայն ՀՀԿ-ն այնուամենայնիվ շարունակում է մնալ մարդ-կուսակցություն, քանի որ որոշումները կայացնում է մեկ մարդ, Աշոտյանն արձագանեց. «ՀՀԿ-ն այսօր ներկուսակցական ժողովրդավարացման աստիճանով ամենաժողովրդավական կուսակցությունն է: Մեզ մոտ գործում է կարծիք հայտնելու եւ բանավիճելու հրամայական: Բայց որոշում կայացնելու դեպքում դրանք պետք է կյանքի կոչվեն, դա կարգապահություն է: Որեւէ զարմանալի բան չկա, որ ՀՀԿ-ն բավականաչափ տարբեր լինելով, միշտ վճռական պահերին միասնական որոշում է կայացնում: Տասնյակ տարիներ մամուլը գուժում է ՀՀԿ-ի ներսում բախումների մասին: Եթե այդ բախումները կան, ապա ինչու եք խոսում շատ կուռ ուղղահայացի մասին, իսկ եթե չկան, ապա պետք է համաձայնել, որ մամուլը սխալվել է այդ հարցում», – ասաց Աշոտյանը:

Լրագրողները դիտարկում ներկայացրին՝ ինչու՞ ՀՀԿ համագումարում գոնե ձեւական նախագահի այլ թեկնածուի անուն չհնչեց: Աշոտյանն, իպատասխան այս դիտարկման՝ ասաց. «Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ն ղեկավարում է 2007 թվականից, Անգելա Մերկելը Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միությունը՝ 2000 թվականից: Դժվար չէր ձեւականորեն ՀՀԿ նախագահի այլ թեկնածու առաջադրել, բայց ինչու ձեւական, ինչու՞ խաբենք ձեզ ու մեզ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ