26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 28, 2016

«Այդ դեպքում թող գարեջրասերների կոմիտե ստեղծեն, բայց ոչ կուսակցություն»

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Փոփոխությունների վերաբերյալ պատգամավորները տարակարծություններ ունեն: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ կարծիքներից մեկն այն է, որ օրենքը պիտի լինի  պահպանողական, իսկ մյուսը սուպերազատացման համար է: «Օրենքն ընդունելիս պետք է այն նայենք համեմատության մեջ, ձեր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը դեպի ազատակացում է տանում, տիկի՛ն […]

ՀՀԿ-ական դառնալը Կարեն Կարապետյանին չի կաշկանդի

«Ընդհանրապես կարծում եմ՝ ;որևէ մեկին հետագա պաշտոնավարման հետ կապված խոստումն» ինքնին ձևակերպումն արդեն ոչ ձևաչափ է, դա նույնիսկ կոռեկտ չէ, որ այդպիսի բան կարող է հնչել: Նախագահի հայտարարությունը՝ վարչապետի հետ կապված, կառավարությանը կամ վարչապետին տրված վստահության քվեն է` նաև հետագայում շարունակելու այն բարեփոխումների գիծը, որը այս կառավարությունը վերցրել է իր վրա»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների […]

Անչափահաս աղջիկ է բռնաբարվել «Հաղթանակի» զբոսայգում

Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում երիտասարդը բռնաբարել է Երեւանին մերձակա մարզերից մեկի անչափահաս բնակչուհու: Աղջիկը երիտասարդի հետ ծանոթացել է սոցիալական ցանցի միջոցով եւ, գալով Երեւան, երիտասարդի հետ ժամադրության է շտապել «Հաղթանակի» այգում, որտեղ էլ տղան նրան բռնաբարել է: Նշենք, որ անչափահաս աղջիկը Երեւան գալու եւ ժամադրության մասին գյուղում բնակվող հարազատներին ոչինչ չի պատմել, հարազատներն էլ ոչինչ չիմանալով, […]

Թուրքիայի կողմից կիբեր հարձակումները մեզ չեն կարող ընկճել. ավստրիացի նախարար

Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Kուրցը դատապարտել է նախարարության պաշտոնակայքի դեմ կատարված կիբեր հարձակումները: Թուրքական «Habertürk.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նախարարը համոզմունք է հայտնել, որ այդ հարձակման հեղինակը Թուրքիան է. «Նմանատիպ հարձակումները մեզ չեն կարող վհատեցնել:Մեր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ չի փոխվելու», – ասել է Քուրցը: Ավստրիայի ԱԳՆ խոսնակ Թոմաս Շնոելը ավելի վաղ հայտարարել էր, որ նոյեմբերի 25-ին նախարարությանը վեբկայքը […]

Խոսրով Հարությունյանը նկատողություն արեց Նաիրա Զոհրաբյանին

«Մեր իրականության մեջ ազդեցիկ կուսակցություններ կան, տիկի՛ն Զոհրաբյան, որ նույնիսկ մեկ տարի չկարողացան իրենց խմբակցությունը պահել, այնպես որ բարի եղեք, կուսակցության մասին խոսելիս չպայմանավորել միայն ու միայն քանակով»,-այսօր Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի ելույթից հետո ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը: Նկատենք, […]

ԵԿՄ-ում տարեդարձ են նշում և միլիոնական դրամներ հատկացնում հերոսների ընտանիքներին

Նոյեմբերի 28-ին նշվում է 5-րդ լեգենդար բրիգադի կազմավորման տարեդարձը: Ուշագրավ մի զուգադիպությամբ այս տարի հենց նույն այդ օրն անցկացվեց առաջնագծում զոհված քաջերի փառաբանման ավանդական, երկրապահական միջոցառումը: Զոհվածների հարազատները, երկրապահներ, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ ծաղկադրում արեցին ԵԿՄ վարչության բակում ի փառս 5-րդ բրիգադի տեղադրված խաչքարին: Զոհվածների փառաբանման միջոցառումը մեկնարկեց հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Վրթանես սրբազանի օրհնանքի խոսքով: […]

Non sense է, 10 կուսակցություններ շքերթի են կանգնած, որ գրանցվեն

Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ եթե մենք այլևս խորհրդարանական երկիր ենք, իսկ ակցենտն էլ պիտի դրվի կուսակցությունների վրա, և հիմա բացարձակ անհասկանալի է կուսակցությունների գրանցման այս լիբերալացումը.  «Non sense է, 79-ը գրանցված են, 10-ն էլ շքերթի են կանգնած, գիտեք մոտավարոպես, որ պիտի գրանցվեն: Հայկազյան […]

Աղոթք խնդրանքների կատարման համար

Քո դիմաց ծունկի եկած` ամբողջ սրտով աղաչում ենք և գթությունդ հայցում, բարերար և բազումողորմ Աստված: Ինչպես Քո ծառաներին խոստացար` ասելով. «Ինչ որ հավատքով խնդրեք Հորից` Որդու անունով, կտրվի ձեզ», այս պահին շնորհի՛ր և իրենց բարի կատարմանն հասցրու Քեզ հավատացողներիս խնդրանքները, որովհետեւ Քե՛զ ենք ապավինել: Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ այս կյանքում և առաջնորդելով` երկնքի անպատմելի […]

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի ու Նյու- Յորքի   բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0.02%-ով՝ հասնելով մեկ բարելը 46.05 դոլարի: Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի հունվարի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, նվազել են 0.02%-ով եւ կազմել 47.23 դոլար՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի