01 Մարտի, Saturday, 2025
KFC

Թուրքիայի կողմից կիբեր հարձակումները մեզ չեն կարող ընկճել. ավստրիացի նախարար

Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Kուրցը դատապարտել է նախարարության պաշտոնակայքի դեմ կատարված կիբեր հարձակումները: Թուրքական «Habertürk.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նախարարը համոզմունք է հայտնել, որ այդ հարձակման հեղինակը Թուրքիան է.

«Նմանատիպ հարձակումները մեզ չեն կարող վհատեցնել:Մեր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ չի փոխվելու», – ասել է Քուրցը:

Ավստրիայի ԱԳՆ խոսնակ Թոմաս Շնոելը ավելի վաղ հայտարարել էր, որ նոյեմբերի 25-ին նախարարությանը վեբկայքը ենթարկվել է հազարավոր DDoS հարձակումների: Դրա պատճառով կայքը ժամանակավորապես արգելափակվել է: Տեղական ժամանակով 18:30 -23:00 ընկած ժամանակահատվածում ԱԳՆ կայքն անհասանելի է եղել: Խոսնակ Շնոելը տեղեկացրել էր նաև, որ ըստ ստացված տեղեկությունների՝ այդ կիբեր հարձակումների աեղինակն է Թուրքիան է:

Հիշեցնենք, որ «Առյուծ զինվորներ» (“Aslan Neferler”) անվամբ թուրքական հաքերային խումբը նոյեմբերի 25-ին հայտարարել էր, թե իրենք հարձակման են ենթարկել Ավստրիայի ԱԳՆ պաշտոնակայքը: Խումբն իր  այս քայլը պատճառաբանել էր Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու վերաբերյալ Ավստրիայի խորհրդարանում ընդունված որոշմամբ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ