26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 28, 2016

Մի քիչ արդարացի եղեք, վերջը սահման ունի ամեն ինչ. Նաղդալյանը՝ Մարուքյանին

«Մենք գնում ենք խորհրդարանական կառավարման ձևի, ու դա ոչ միայն կուսակցությունների առջև է պայմաններ դնում, այլև պատգամավորների, իհարկե, սա ազատ ամբիոն է, և ամեն ինչ կարելի է ասել, բայց Աստված սիրեք, մի քիչ արդարացի եղեք, վերջը սահման ունի ամեն ինչ»,-այսօր Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» օրենքի քննարկման ժամանակ ասաց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն՝ արձագանքելով […]

Բելառուսի ԶՈւ պատվիրակությունը ժամանել է Երևան

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարների հաստատած երկկողմ համագործակցության 2016 թ. ծրագրի համաձայն նոյեմբերի 28-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ, գեներալ-մայոր Գենադի Կազլովսկու գլխավորած պատվիրակությունը՝ զինված ուժերում զորքերի և մարտական միջոցների ավտոմատ կառավարման ու օպերատիվ պատրաստության կազմակերպման հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Լավ մաղթանք է, բայց եկեք, իրականությունից խոսենք. Մարուքյանը՝ Շարմազանովին

«Լավ մաղթանք է, բայց եկեք, իրականությունից խոսենք»,-այսօր Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» օրենքի քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նշենք, որ նախքան այս ելույթով արտահերթ ելույթով էր հանդես եկել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով անդրադառնալով 1 գիշերում ՀՀԿ-ին 7000 հոգու անդամակցությանն, մաղթել էր ընդդիմությանը 1 գիշերում 20-30 հազար նոր անդամներ ունենալ: […]

Ինչպես է Դոնալդ Թրամփն արձագանքել Կաստրոյի մահվանը

Համացանցում խիստ քննադատության է արժանացել ԱՄՆ նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան մասին։ Թրամփը նախ գրել էր՝ Ֆիդել Կաստրոն մահացել է․․․ ապա նրան դաժան դիկտատոր է անվանել, որը կուբացիներին տանջել է 60 տարի։ Թրամփը նշել է, որ այժմ հույս ունի, որ ԱՄՆ-ն եւ Կուբան կսկսեն համագործակել։  

«Մենք ձեզ ցանկանում ենք, որ դուք մեկ գիշերում համալրվեք 20-30 հազար անդամներով» (վիդեո)

«Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախ նշեց, որ բնական է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո կուսակցությունների դերի նկատմամբ փոփխություններ ու քննարկումներ պիտի լինեին. «Իհարկե, մենք այս ոլորտում բազում խնդիրներ ունենք»,-ասաց նա ու նշեց, որ առաջին խնդիրն այն է, որ կուսկացությունների կայացման համար պետք է ստեղծել հավասար հնարավորություններ ու պայմաններ բոլոր կուսակցությունների […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ նոյեմբերի  28-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ  է, ճանապարհները բաց են: Վարորդներին  խորհուրդ է  տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Ջունգլ»-ը կտրած-ծակած վերքերով հիվանադանոց է տեղափոխվել

Ազատամարտիկ Վարդան թումանյանին ծեծելով սպանելու մեջ մեղադրվող «Ջունգլ»-ը   տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Henaran.am-ը հիվանդանոցից տեղեկացավ, որ Գեւորգ Սարգսյանն իրենց մոտ է տեղափոխվել կտրած-ծակած վերքերով: Գևորգ Սարգսյանի վիճակը կայուն է գնահատվում: Դեպքի հանգամանքները պարզվում են: Հիշեցնենք, որ կիրակի առավոտյան համացանցում տեղեկություն էր տարածվել, որ նախօրեին Գեւորգ Սարգսյանը փողոցում ծեծել է իր կնոջը:

Գերմանական մամուլի անդրադարձը Թուրքիայի վերաբերյալ ԵԽ որոշմանը

Գերմանական մամուլը արձագանքել է Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման վերաբերյալ Եվրախորհրդի որոշմանն ու Էրդողանի սպառնալիքներին: «Der Spiegel» շաբաթաթերթի՝ «Էրդողանի ղեկավարած Թուրքիան և Եվրամիությունը միմյանց չեն համապատասխանում» խորագրով հոդվածում հեղինակը նշում է, որ իշխանության գալուց ի վեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մի քանի անգամ փոխակերպվել է: Նախ նա եղել է իսլամիստ, ապա կարճ ժամանակով՝ բարեփոխիչ, իսկ վերջին […]

Զինված խմբի գործը հասավ դատարան

Նախորդ տարվա  նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով առաջին նիստը նշանակվել է դեկտեմբերի 2-ին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Դատը տեղի կունենա    Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այս գործով անցնում են 20 անձինք: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի