27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մի քիչ արդարացի եղեք, վերջը սահման ունի ամեն ինչ. Նաղդալյանը՝ Մարուքյանին

«Մենք գնում ենք խորհրդարանական կառավարման ձևի, ու դա ոչ միայն կուսակցությունների առջև է պայմաններ դնում, այլև պատգամավորների, իհարկե, սա ազատ ամբիոն է, և ամեն ինչ կարելի է ասել, բայց Աստված սիրեք, մի քիչ արդարացի եղեք, վերջը սահման ունի ամեն ինչ»,-այսօր Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» օրենքի քննարկման ժամանակ ասաց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն՝ արձագանքելով անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի քննադատական ելույթին, թե ՀՀ-ում հանրային սեկտորը ծառայում է միայն ՀՀԿ_ին, ու 7000 հոգի էլ պարտադրանքով են անդամակցել այդ կուսակցությանը:

Է. Մարուքյանը նաև քննադատեց Հանրային ՀԸ, քանի որ վերջինս միայն իշխանականների ելույթն  է հեռարձակում: «Այդ հետուստատեսությունը բոլորը նայում են, մենակ դուք չեք անում, ընդդիմադիրներդ եք բոլոր լուրերին ու հաղորդումներին այն աստիճանի, որ ընտրությունների ու հետընտրական ժամանակի մոնիտորինգն էլ է դա ցույց տալիս»,-արձագանքը շարունակեց Հ. Նաղդալյանը:

Ինչ վերաբերում է անկախ պատգամավորի մյուս քննադատությանը, թե ՀՀԿ-ն այնքան գույք ունի, որ ոչ մի կուսակցություն նույնիսկ 600 տարվա մեջ չի կարող կուտակել, ապա Աժ փոխնախագահն այսպես պատասխանեց. «Իսկականից, այ մարդ, էս ի՞նչ է, ՀՀԿ-ը 25 տարվա ընթացքում է  այդ գույքը ստեղծել, դուք էլ 25 տարվա կուսակցություն եղեք:

Ի՞նչ պարտադրանքի մասին եք խոսում, 1000-ավոր մարդկանց կարելի՞ է պարտադրել, բոլոր օպոզիցիոն կուսակցությունները երկրի կենտրոնական դահլիճներում ժողովներ են գումարում: Սահման կա չէ՞, հասկացանք, ասեցիր ու գնացիր, ապրես»,-ասաց նա՝ դիմելով դահլիճը լքող Է. Մարուքյանին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ