27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մենք ձեզ ցանկանում ենք, որ դուք մեկ գիշերում համալրվեք 20-30 հազար անդամներով» (վիդեո)

«Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախ նշեց, որ բնական է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո կուսակցությունների դերի նկատմամբ փոփխություններ ու քննարկումներ պիտի լինեին. «Իհարկե, մենք այս ոլորտում բազում խնդիրներ ունենք»,-ասաց նա ու նշեց, որ առաջին խնդիրն այն է, որ կուսկացությունների կայացման համար պետք է ստեղծել հավասար հնարավորություններ ու պայմաններ բոլոր կուսակցությունների համար՝ անկախ ամեն ինչից, քանի որ սա ժողովրդավարության ոսկե կանոնն է:

Երկրորդ՝ պետք է ստեղծել ազատ մրցակցություն բոլոր կուսակցությունների համար, միայն այս դեպքում հայաստանյան հասարակությունը կարող է ապրել ժողովրդավարական պայմաններում. «Ուստի, արհեստականորեն մենք չենք կարող խանգարել որևէ կուսակցության մասնակցությանն այդ գործընթացին:

Երրորդ՝ ի՞նչ է անհրաժեշտ, որ այս խնդիրներին լուծում տանք: Մենք՝ օրենսդիրներս, պետք է հնարավորինս արագ ընդունենք մի օրենք, որը կբացառի արհեստական, բյուրոկրատական գործելաոճը, մենք պետք է հնարավորինս արագ գնանք ազատականցման գաղափարախոսության: Հեծանիվ պետք չի ստեղծել, կա բավական հաջողված փորձ ու Հայաստանի համար մենք պետք է դիտարկենք հետխորհրդային երկրների փորձը»,-ընդգծեց նա:

Աժ փոխնախագահն ասաց, որ մենք էլ ենք գնում այդ ազատականացման ճանապարհով, սակայն  ըստ նրա խորին համոզման՝ սահմանափակումներ ևս պետք է լինեն, սակայն ողջամտության շրջանակներում: «Այսինքն՝ եթե մենք ուզում ենք զբաղվել քաղաքականությամբ, և ես ու պարոն Բաղդասարյանը որոշում ենք կուսակցություն ստեղծել 2-ով, դա բավարար չէ: Դրա համար կա հասարակական կազմակերպություն,  մենք պիտի կարողանանք հասարակական կազմակերպությունն ու գարեջրասերների միությունը տարբերակել կուսակցությունից»,-նկատեց նա:

Ըստ Է. Շարմազանովի՝ տարածքային կառույցներ ևս պետք են: «Մենք պետք է աստիճանաբար գնանք այն տարածքով, որ այն կուսակցությունները, որ գոնե 2-3 գումարման Ազգային ժողովի ընտրություններին չեն մասնակցում, պետք է ինքնալուծարվեն: Եթե քաղաքական ուժը որևէ ձև 15 տարի շարունակ չի մասնակցում պառլամենտական, ՏԻմ ընտրություններին, լավ ժողովուրդ ջան, իմաստը ո՞րն է»,-հարցրեց ԱԺ փոխնախագահը:

Այսպիսիով, ըստ նրա, պետք է գնալ զգուշավոր փոփոխության ճանապարհով:

Ինչ վերաբերում է մեկ օրում ՀՀԿ-ին անդամակցած 7000 հոգուն և այս փաստի վերաբերյալ եղած քննադատություններին, ապա Է.
Շարմազանովն ասաց. «Մի մտահոգվեք, մենք ձեզ ցանկանում ենք, որ դուք մեկ գիշերում համալրվեք 20-30 հազար անդամներով»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ