27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լավ մաղթանք է, բայց եկեք, իրականությունից խոսենք. Մարուքյանը՝ Շարմազանովին

«Լավ մաղթանք է, բայց եկեք, իրականությունից խոսենք»,-այսօր Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» օրենքի քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նշենք, որ նախքան այս ելույթով արտահերթ ելույթով էր հանդես եկել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով անդրադառնալով 1 գիշերում ՀՀԿ-ին 7000 հոգու անդամակցությանն, մաղթել էր ընդդիմությանը 1 գիշերում 20-30 հազար նոր անդամներ ունենալ:

Է. Մարուքյանը կողմ է կուսակցությունների ազատականցման, սակայն, ըստ նրա, Հայաստանի քաղաքական համակարգի խնդիրները այն կուսակցությունները չեն , որ գրանցված են ու չեն գործում, այլ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հանրապետականացումը. «Ու դա է պատճառը, որ մեկ գիշերում 7000 հոգի դառնում են ՀՀԿ-ական, այդ որտե՞ղից մի 20 հազար հոգի էլ պիտի գնա, դառնա ընդդիմադիր: Հանրային բարիքը դրված է միայն մեկ կուսակցության համար, որևէ ընդդիմադիր գործչի ելույթը չի լուսաբանվում Հ1-ով, իսկ «Հանրապետականի» համագումարը լուսաբանվում է»:

Պատգամավորն ասաց, որ հավասար պայմաններ պիտի ստեղծվեն կուսակցությունների համար, սակայն այդպես չէ, ամեն ինչ ծառայում է միայն ՀՀԿ-ին:

«Թե ուզում եք, մենք էլ գնանք, Արդարադատության նախարարությունում բոլոր կուսակցությունները լուծարենք, մենակ «Հանրապետականը» մնա, «Հանրայինով» էլ թող ամբողջ օրը լուսաբանեն, երգիչներն էլ գան, համերգ տան, ասեք՝ էս ինչ լավ է ամեն ինչ, ծաղկում է, զարգանում է, իսկ դուք բողոքում եք, չեք տեսնում՝ ինչքան լավ բան է կատարվում այս երկրում, ոնց է փոխվում ձեր կյանքը»,-ասաց նա ու հորդորեց ուսումնասիրել ՀՀԿ_ի գույքի հայտարարագիրը:

«Օրենքը, բնականաբար, լավն է ու լիբերալ, օրենքի հետ կապված խնդիր չկա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ