15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ական դառնալը Կարեն Կարապետյանին չի կաշկանդի

«Ընդհանրապես կարծում եմ՝ ;որևէ մեկին հետագա պաշտոնավարման հետ կապված խոստումն» ինքնին ձևակերպումն արդեն ոչ ձևաչափ է, դա նույնիսկ կոռեկտ չէ, որ այդպիսի բան կարող է հնչել: Նախագահի հայտարարությունը՝ վարչապետի հետ կապված, կառավարությանը կամ վարչապետին տրված վստահության քվեն է` նաև հետագայում շարունակելու այն բարեփոխումների գիծը, որը այս կառավարությունը վերցրել է իր վրա»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Նախագահ Սարգսյանը խոստում է տվել իրեն՝ հետագա պաշտոնավարման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում գործող վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել:

Դիտարկմանը, թե կարծիք կա, որ կառավարության անկուսակցականների՝ ՀՀԿ-ական դառնալը հեղինակազրկեց նրանց, Ա.Հովհաննիսյանն արձագանքեց, որ կուսակցական դառնալը յուրաքանչյուրի որոշելիքն է. «Մեկնաբանությունները ենթադրությունների կամ մարդկանց կարծիքի դաշտից են: Բայց այլ հարց է՝ այն մարդը, որն անդամակցել է կուսակցությանը, կիսում է այդ տեսակետը, թե ոչ»,- ասաց նախարարը և վստահեցրեց, որ ՀՀԿ-ական դառնալը Կարեն Կարապետյանին չի կաշկանդի բարեփոխումներ իրականացնել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ